Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ձորակապ

Մակերես` 14.7կմ2

Բնակչություն` 1158

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՁՈՐԱԿԱՊ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումըՁորակապ

Համայնքի պատմական անվանումները- Պողազքեսեն, Բողասքյասան, որը նշանակում է Ձորաբերան կամ Ձորի նեղ բերան:
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանըՁորակապ գյուղը հիմնադրվել է 1827-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Բասենի և Կարսի գավառներից գաղթած ընտանիքների կողմից:

Որ համայնքներին է սահմանակից համայնքըՁորակապ գյուղը արևելյան մասով սահմանակից է Պեմզաշենին և Լեռնակերտին, հյուսիսային մասով Մարալիկ քաղաքին իսկ հարավային մասով Սառնաղբյուր և Լանջիկ գյուղերին:
Համայնքի մակերեսըՀամայնքի վարչական տարածքը կազմում է 1415,66 հա, որից 1246,5 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որից 543,33 հա վարելահողեր, որից սեփականաշնորհված 452,15 հա, 661,89հա արոտավայր մնացածը այլ հողատարածքներ, համայնքի կառուցապատված տարածքը կազմում է 75,66 հա:
Հեռավորությունը մայրաքաղաքից- հեռավորությունը մայրաքաղաք Երևանից- 90 կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից – Մարզկենտրոն Գյումրից 27 կմ, իսկ նախկին շրջկենտրոն Մարալիկից 1կմ:
Բնակչության թիվը – 1232 մարդ

Բնակչության կազմըընդ.1232 մարդ որից արական 442 , իգական790, առկա բնակչության թիվը 1094, մինչև 1 տարեկան 13 որից 7 իգական 6 արական, 1-2 տարեկան 18 որից 9/9, 3-4 տարեկան 21 որից 13/8, 5-6 տարեկան 37 որից 14/23 , մինչև 6 տարեկան 89 որից 43/46, 7-10 տարեկան 62 որից 27/35, 11-14 տարեկան 63 որից 27/36, 15-17 տարեկան 43 որից 17/26, մինչև 16 տարեկան 229 որից 104/125, մինչև 18 տարեկան 257 որից 114/143, 18-22 տարեկան 86 որից 38/48, 23-45 տարեկան 220 որից 120/100, 46-62 տարեկան 308 որից 190/118, 63 և ավել տարիքի 134 որից 74/60:

Համայնքի նշանավոր մարդիկՀամայնքը գիտության մշակույթի և արվեստի ոլորտներում տվել է նշանավոր մարդիկ`Հրաչ Սաղաթելյան բժշկական գիտությունների թեկնածու /օնկոլոգ/,Հայկ Քամալյան բժշկական գիտությունների դոցենտ/սրտաբան/,Ազատ Ալեքսանի Սարգսյան Հ. Հ. Վաստակավոր անասնաբույծ, Մաքսիմ Հրաչի Մուրադյան` մաթեմատիկական գիտությունների դոկտոր պռոֆեսոր, Արամ Հրաչի Մուրադյան` մաթեմատիկական գիտությունների դոցենտ, Հակոբ Երվանդի Աղաբեկյան` թեթև արդյունաբերական գիտությունների թեկնածու:

Հեռ. + 374 094-93-68-80

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03