Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ղարիբջանյան

Մակերես` 7.5կմ2

Բնակչություն` 926

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ղարիբջանյան  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումըՂարիբջանյան

Համայնքի պատմական անվանումները- Ղարաքիլիսա,Ալեքսանդրովկա
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1873թվական

Որ համայնքներին է սահմանակից համայնքըԳետք, Ազատան,Ախուրիկ,Ոսկեհասկ
Համայնքի մակերեսը – 1022հա
Հեռավորությունը մայրաքաղաքից-110կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից -7կմ
Բնակչության թիվը – 1060

Բնակչության կազմըհայեր

Համայնքի նշանավոր մարդիկ -

Կրթական հաստատություններ Ղարիբջանյանի միջնակարգ դպրոց/ՊՈԱԿ/

Մշակութային հաստատություններ Մշակույթի տուն
Մարզական հաստատություններ -
Արտադրական ձեռնարկություններ -
Բնակչության հիմնական զբաղմունքըԲանջարաբուծություն և անասնապահություն

Հոգևոր կառույցներ - Մատուռ
Համայնքի մասին գրքի առկայություն համայնքապատկան գրադարանում կա 11000կտոր գրականություն

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Համայնք Գյումրիի տարածաշրջանում, Գյումրի քաղաքից գտնվում է 6կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ղարիբջանյան և Ախուրյան կայարանի գյուղերը:
Նախկինում Ղարիբջանյանն ունեցել է Ալեքսանդրովկա, Ղարաքիլիսա Թազա, Ղարաքիլիսա Նոր, Ղարաքիլիսա Ռսի անվանումները: Ղարիբջանյան է վերանվանվել 1935 թ-ին: Մայիսյան կայարանի գյուղը հիմնադրվել է որպես երկաթուղային կայարանին կից ավան: Համայնքի մոտով են անցնում Գյումրի-Արմավիր ավտոխճուղին և Գյումրի-Կարս երկաթուղին:
Համայնքը գտնվում է Ախուրյան գետի ձախափնյա հովտում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1470մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Կան արտեզյան ջրհորներ:
Համայնքի բնակչության նախնիների մի մասը գաղթել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Էրզրումի գավառներից, Կարսի մարզից: 1908 թ-ին գյուղն ունեցել է 202, 1926թ.-ին` 345, 1939 թ-ին` 539, 1959 թ-ին` 666, 1970 թ-ին` 674, 1979 թ-ին` 595 բնակիչ: 2001 թ-ի վիճակագրական տվյալների Ղարիբջանյան գյուղն ունեցել է 890, Մայիսյան կայարանի գյուղը` 15բնակիչ, որոնք հիմնականում աշխատում են երկաթուղային կայարանի սպասարկման ոլորտում: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 926 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 33%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 17%: Ունի 201 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 358հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 73 և 150 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ղարիբջանյան
 
 
Ինդեքս՝ 2616
 
Հեռ` +374 094-821-417 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03