Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մայիսյան

Մակերես` 16.7կմ2

Բնակչություն` 1568

 

mayisyan.shirak@mta.gov.am

 Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, Գյումրի քաղաքից գտնվում է 6կմ հեռավորության վրա: Գյուղը տեղադրված է Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա, նրա մոտով է անցնում Գյումրի-Աշոցք ավտոխճուղուն: Նախկինում ունեցել է Օրթաքիլիսա անվանումը: Մայիսյան է վերանվանվել 1946 թ-ին:
Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1660մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունբերական նշանակություն:
Գյուղում գտնվում է 7-րդ դարի Տիրանավոր ս. Աստվածածին եկեղեցին:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Էրզրումի գավառներից, Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 231, 1897 թ-ին` 677, 1926թ.-ին` 774, 1939 թ-ին` 967, 1959 թ-ին` 1004, 1970 թ-ին` 1065, 1979 թ-ին` 1210 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1568 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 17%: Ունի 506 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 510հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 136 և 396 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Ունի շինանյութերի արտադրություն:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Մայիսյան

Ինդեքս՝ 2617

Հեռ` +374 094 71 59 61

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36