Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մեծ Սարիար

Մակերես` 19.3կմ2

Բնակչություն` 359

metssariar.shirak@mta.gov.am  

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, հյուսիս- արևմուտքում:Գյուղը հիմնադրվել է 1820թվա

կանին, Արևմտյան Հայաստանի` Բասենի, Կարսի Ալաշկերտի գավառներից ներգաղթած ընտանիքների կողմից: Սկզբում ներգաղթած ընտանիքների թիվը եղել է ընդամենը 11-ը, որոնք հետագայում բազմանալով շենացրել են գյուղը: Այժմ գյուղում ապրում են 96 ընտանիք` 359 բնակչով:Գյուղի բնակիչները զբաղվում
են հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ:1907 թվականին համայնքի միջո
ցներով գյուղում կառուցվել է եկեղեցի, որը ավերվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով:Գյուղը սահմանակից է Կրաշեն,
 Ջաջուռավան, Լեռնուտ, Փոքր Սարիար, Արփենի համայնքներին: Մինչև 1991 թվականը գյուղու
մ տնտեսավարման ձևը եղել է կոլեկտիվ- սովխոզային: Գյուղը գտնվում է սեյսմիկ գոտում: 1988 թվականի աղետալի երկրաշ
արժի հետևանքով ավերվել է համայնքի բնակելի ֆոնդը, կուտուրայի տունը, դպրոցը և գյուղապետարանը: Գյուղը այս տարիների ընթացքո
ւմ տվել է բազմաթիվ անվանի մարդիկ, նրանցից շատերը ապրում և ստեղծագործում են մեր օրերում: Գյուղը իր մասնակցությունն է
 ցուցաբերել Հայրենական մեծ պատերազմին և ունեցել է անվանի մարտիկներ:Գյուղը իր փոքրիկ ներդրումն
է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ժամանակ:Համայնքի կենտրոնի հեռավորու
թյունը մարզկենտրոնից 15 կմ է , շրջկենտրոնից` 20 կմ, ծովի մակերևույթից բարձրությունը` 1905 մ , պետական սահմանից` 25 կմ:Համայնքի վարչական տարածքը 2326.05 հա է, կարգավիճակը` լեռնային: 

 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Մեծ Սարիար

Ինդեքս՝   2622

Հեռ` +374 093 95 17 51

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36