Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մեղրաշատ / բնակավայր Ամասիա համայնքի կազմում /

Մակերես` 11.5կմ2

Բնակչություն` 367

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՂՐԱՇԱՏ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը –ՄԵՂՐԱՇԱՏ

Համայնքի պատմական անվանումները- ՂԱՐԱՄԱՄԱՏ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1812 թվական

Որ համայնքներին է սահմանակից համայնքը –Թուրքիայի Հանրապետություն,   Ողջի,  Բյուրակն
Համայնքի մակերեսը – 1147 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից-140 կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից -20կմ
Բնակչության թիվը – 568մարդ

Բնակչության կազմը

Համայնքի նշանավոր մարդիկ -

Կրթական հաստատություններ – միջնակարգ  նորակառույց  դպրոց

Մշակութային հաստատություններ –համայնքային  կենտրոն
Մարզական հաստատություններ -
Արտադրական ձեռնարկություններ – քարի  մշակման
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն, անասնապահություն , մեղվաբուծություն

Հոգևոր կառույցներ – վթարային եկեղեցի/ 1901թվականի  կառույց/
Համայնքի մասին գրքի առկայություն -

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 14կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 14կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գարամահմատ, Գարամահմեդ, Կարամահմեդ, Կարամամմեդ, Ղարամահմադ, Ղարամամեդ անվանումները: Մեղրաշատ է վերանվանվել 1946 թ-ին:

Գյուղըտեղադրված է Ախուրիկ գետի վերին հոսանքում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են:

Գյուղի շրջակայքում պահպանվել են 1868 թ-ի կառուցված փայտաշեն եկեղեցի, իսկ դեպի հյուսիս-արևելք գտնվում է Մամուծան գյուղատեղին:

 

Հեռ` 374 093-05-50-20

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36