Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մեղրաշեն

Մակերես` 11.9կմ2

Բնակչություն` 1199

 

 
Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից գտնվում է 6կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 15կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Խազանչի, Կազանչի, Ղազանչի անվանումները: Մեղրաշեն է վերանվանվել 1946 թ-ին: Գյուղը տեղադրված է Գյումրի-Պեմզաշեն երկաթուղու վրա:
Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են:
Գյուղում պահպանվել է նոր ժամանակների եկեղեցին, շրջակայքում` Չավալու, Մանասի Խարաբեք, Աբրահամի խարաբա գյուղատեղիները:  
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Բասենի գավառներից, Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 269,1897 թ-ին` 1018, 1926թ.-ին` 1424, 1939 թ-ին` 1244, 1959 թ-ին` 1057, 1970 թ-ին` 1061, 1979 թ-ին` 1066 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1199 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 19%: Ունի 228 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 781հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 191 և 384 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մեղրաշեն
 
Ինդեքս՝ 3017
 
Հեռ` +374 093  99 99 61
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03