Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մուսայելյան / բնակավայր Սարապատ համայնքի կազմում /

Մակերես` 12.8կմ2

Բնակչություն` 408

 

 
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մուսայելյան գյուղական համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս արևմտյան մասում:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան համայնքի նախկին անվանումը Բոզոխուշ է, որը ձևավորվել է 1862թ. Արևմտյան Հայաստանի Մասիս գավառի Մեզիղլադա գյուղից գաղթած գաղթականների կողմից:
Համայնքն ունի եկեղեցի, որը կառուցվել է 1896թ.:Եկեղեցին օծվել է 1897թ.:
Մուսայելյան համայնքի տարածքում կա 2 գերեզմանոց, որոնցից մեկը հունական է մյուսը` հայկական:
 Համայնքն ունի 1941-1945թթ պատրազմում զոհվածների հուշարձան:
1935թ. համայնքում կազմակերպվել է կոլտնտեսություն, որը գայատևել է մինչև 1972թ. հետագայում նրա բազայի վրա կազմակերպվել է պետական տնտեսություն, որը լուծարվել է 1991թ.:
1988թ. երկրաշարժից հետո համայնքը վերակառուցվել է ՈՒկրանիայի Վիննիցայիմարզի շինարարների կաղմից:
Մուսայելյան համայնքն ունի բուժկետ, համայնքում կառուցվել է նաև` պետբյուջեի միջոցներով միջնակարգ դպրոց:
 Համայնքի կենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից 180 կմ է, մարզկենտրոնից` 32կմ, շրջկենտրոնից`15 կմ: համայնքի գտնվում է բարձր լեռնային գատում` բարձրությունը ծովի մակերևույթից` 2020մ է :
 Համայնքի վարչական տարածքը կազմում է 5220 հա:
   Մուսայելյան համայնքի բնակչությունը հիմնականում գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից,  2013թ. հունվարի 1-ի տվյալներով համայնքում բնակվում են 408մարդ , ունի 99 տնտեսություն, համայնքի բնակչությունը պատկանում է հայ առաքելական լուսավորչական եկեղեցուն:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մուսայելյան
 
 
Ինդեքս՝ 2808

 Հեռ` 374 093-60-29-77

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03