Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բագրավան/Նորշեն/

Մակերես` 50.5կմ2

Բնակչություն` 867

 

bagravan.shirak@mta.gov.am

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԳՐԱՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումըԲագրավան

Համայնքի պատմական անվանումները- Բուղդաշեն
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1860-1880

Որ համայնքներին է սահմանակից համայնքըԱնիավան,Անի Պեմզա,Ներքին Արթիկ ,Հայկաձոր
Համայնքի մակերեսը – 6254.67 հա.
Հեռավորությունը մայրաքաղաքից- 100 կմ.

 Հեռավորությունը մարզկենտրոնից -40 կմ.
Բնակչության թիվը – 867

Բնակչության կազմըհայ,եզդի

Համայնքի նշանավոր մարդիկ -

Կրթական հաստատություններ միջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններ -
Մարզական հաստատություններ -
Արտադրական ձեռնարկություններ -
Բնակչության հիմնական զբաղմունքըգյուղատնտեսություն

Հոգևոր կառույցներ -
Համայնքի մասին գրքի առկայություն -

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Համայնք Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 20-23կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Բագրավան և Խարկով գյուղերը, մարզկենտրոնից գտնվում է 41կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դարաքենդ անվանումը, Բագրավան է վերանվանվել 1947 թ-ին: Խարկով գյուղը հիմնել են Շիրակավանից եկածները 1894 թ-ինև այն անվանել Ենիքեյ (Նոր գյուղ):
Համայնքը տեղադրված է Ախուրյան գետի ձախ ափին, ալիքավոր հարթավայրում` ծովի մակարդակից 1460մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է: Տարեկան տեղումների քանակը 400-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Հողերը ոռոգվում են Ահագչիի ջրանցքից:  
Համայնքի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բուլանըղի, Մուշի շրջաններից, հիմնականում 1828-1830թթ և շրջակա գյուղերից: 1873 թ-ին Բագրավան գյուղն ունեցել է 185, 1926 թ-ին` 598, 1959 թ-ին` 856, 1970 թ-ին` 779, 1979 թ-ին` 816 հայ բնակիչ: Ունի դպրոց, գրադարան ,մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: Խարկովը 1897 թ-ին ունեցել է 288, 1926 թ-ին` 303, 1959 թ-ին` 235, 1979 թ-ին` 33 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 867 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 53%, հետաշխատունակներ` 18%: Ունի 86 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 1536հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 187 և 3001 հեկտար: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Զբաղվում են նաև հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Նորաշեն

Ինդեքս՝ 2903

Հեռ` բջջ +374 094 82 41 78

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16