Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շիրակավան

Մակերես` 18.7կմ2

Բնակչություն` 756

 

shirakavan.shirak@mta.gov.am

Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 15կմ հուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 20կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դավշան, Դավշանղշլաղ, Դովշան, Թավշան, Շիրակվան, Տավշան անվանումները: Շիրակավան է վերանվանվել 1950 թ-ին: Գյուղը տեղադրված է Երևան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Հիմնադրվել է 1976 թ-ին Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      
Գյուղը տեղադրված է Շիրակի սարահարթում` ծովի մակարդակից 1510մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: 1926 թ-ի Գյումրիի երկրաշարժից հետո այստեղ սկսել են բխել տաք աղբյուրներ: Գյուղը զգալի տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
1831 թ-ին գյուղն ունեցել է 403, 1897 թ-ին` 903, 1926 թ-ին` 685, 1939 թ-ին` 786, 1959 թ-ին` 454, 1979 թ-ին` 432, 1989 թ-ին` 933 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 756 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 21%: Ունի 80 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 459հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 66 և 457 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրեկ շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Շիրակավան

Ինդեքս՝ 2909

 Հեռ.+374  091-763-035

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36