Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ողջի /բնակավայր Ամասիա համայնքի կազմում/

Մակերես` 20.3կմ2

Բնակչություն` 511

 

voghji.shirak@mta.gov.am

Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, Ամասիայից 18կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 10կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ոխչի, Օխչի, Օղչօղլի, Օղջ, Օճագլր անվանումները:Ողջի է վերանվանվել 1991 թ-ին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Գյուղը տեղադրված է Ախուրիկ գետի հովտում, սարահարթում` ծովի մակարդակից 1630մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի արտեզյան ջրհորներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Գյուղի շրջակայքում կան պեմզայի և ավազի հանքեր, որոնք շահագործվում են:
1886 թ-ին գյուղն ունեցել է 551, 1897 թ-ին` 747, 1926 թ-ին`799, 1939 թ-ին` 1093, 1959 թ-ին` 1032, 1979 թ-ին` 1504 բնակիչ: 1988-1989թթ հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում գյուղի ադրբեջանցիներհ տեղափոխվել են Ադրբեջանի հանրապետություն: 1989-1990թթ գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից, Վրաստանի Նինոծմինդայի և Սպիտակի երկրաշարժի աղետի գոտուց տեղափոխված 1669 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 511 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 20%: Ունի 87 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 628հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 499, 114 և 337 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Ողջի

Ինդեքս՝ 2707

 Հեռ` 374 093-32-66-22

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03