Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ոսկեհասկ

Մակերես` 16.9կմ2

Բնակչություն` 2059

 

voskehask.shirak@mta.gov.am

Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 5կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մոլլամուսա, Մուսական անվանումները: Ոսկեհասկ է վերանվանվել 1946 թ-ին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի աջ ափին, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Գյուղը տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
1886 թ-ին գյուղն ունեցել է 462, 1897 թ-ին` 591, 1926 թ-ին` 1203, 1939 թ-ին` 1923, 1959 թ-ին` 2093, 1979 թ-ին` 2362, 1989 թ-ին` 2558 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2059 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 41%, կանայք` 59%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 20%: Ունի 523 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան,մանկպարտեզ, բուժկետ, կապի հանգույց, մշակույթի տուն:  
Գյուղն ունի ջրհան կայան, որը կառուցված է Ախուրյան գետի վրա: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 1114հա: Պետական հողերում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրերը` 152հա: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Այստեղ է գտնվում բավական խոշոր մեղվաբուծական տնտեսություն:
Ունի կարի արտադրամաս:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Ոսկեհասկ

Ինդեքս՝ 2621

 հեռ. +374 094 784 620

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16