Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ջաջուռ

Մակերես` 24.7կմ2

Բնակչություն` 712

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՋԱՋՈՒՌ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը Ջաջուռ

Համայնքի պատմական անվանումները-Ջաջուռ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1828թ.

Որ համայնքներին է սահմանակից համայնքը-Շիրակ,Կամո, Լեռնուտ, Սարիար, Կրաշեն, Ջաջուռավան
Համայնքի մակերեսը – 2416հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 140կմ

Հեռավորությունը մարզկենտրոնից -15կմ
Բնակչության թիվը – 1004

Բնակչության կազմըհայեր

Համայնքի նշանավոր մարդիկՆկարիչ՝ Մինաս Ավետիսյան, բանաստեղծ՝ Աշոտ Ավդալյան, գեներալներ՝ Աշոտ Գրիգորյան, Նիկոլայ Գրիգորյան

Կրթական հաստատություններմիջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններ-
Մարզական հաստատություններ -   

Արտադրական ձեռնարկություններշեբինի արտադրություն
Բնակչության հիմնական զբաղմունքըգյուղատնտեսություն

Հոգևոր կառույցներավերված եկեղեցի
Համայնքի մասինգրքի առկայություն-

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ - Շիրակի մարզի Ախուրյանի տարածրջանի Ջաջուռ գյուղը հիմնադրվել է 1828թվականին, արևմտյան Հայաստանի Մուշ և Խնուս գավառներից տեղահանված գաղտականների կողմից: Հիմնադրման օրվանից գյուղը կոչվել է Ջաջուռ:Գյուղը հայտնի է իր խմելու ջրի, սառնորակ աղբյուրների հարուստ պաշարով:Համայնքի ազգաբնակչությունը հայեր են:Գյուղը ունեցել է ծխական դպրոց, որի բազայի վրա 1870թվականին բացվել է տարածաշրջանի միջնակարգ դպրոցը,որտեղ հաճախել են յոթ գյուղերի երեխաներ:Գյուղում է տեղակայված եղել տարածաշրջանի հիվանդանոցը,դատարանը, <<Դուզքենդի շրջանի Գլավնու նստավայրը>>: 1988թ-ի երկրաշարժի հետևանքով գյուղը ամբողջովին ավերվել է:     Ներկայումս գյուղն ունի 30 անօթևան ընտանիքներ, գյուղում չկա մանկապարտեզ, սպորտդալիճ, համայնքային կենտրոն, գյուղը գազաֆիկացված չէ:

 

 

 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ջաջուռ
 
 
ինդեքս՝  2622
 
Հեռ` +374 094 24 72 73
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36