Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ջրառատ

Մակերես` 56.2կմ2

Բնակչություն` 1026

 

jrarat.shirak@mta.gov.am

      ՊԱՏՄԱԿԱՆ   ԱԿՆԱՐԿ
 
 Գյուղը նախկինում    անվանվել է   Չրախլի ,    որը      թարգմանաբար   նշանակում է <<լույսով լի >>:      1945 թ վերանվանվել է   Ջրառատ   : Գտնվում է   Փամբակի լեռնաշղթայի Հարսնաքար / 2483 մ / լեռնաճյուղի արևմտյան   լանջին , Ջրառատ գետի վերին հոսանքի ավազանում, ծովի   մակերևույթից 1900 մ բարձրության    ,  Ախուրյանից   16 կմ ,   Գյումրի քաղաքից   20 կմ        մայրաքաղաքից 135 կմ    հեռավորություն    վրա է :                                                                                                        Գյուղը    հիմնվել   է 1828 -1829 թթ   Ալաշկերտի   գյուղերից   գաղթած     բնակիչների   կողմից : Գյուղի   առաջին հիմնադիրը եղել է   Ալաշկերտից   գաղթած   Մեսե անունով մի   բնակիչ , որը ըստ տեղացիներին հասած   ավանդության , բնակավայրի տեղը   հավանել է որպես   իր այծերի   համար   հարմար   արոտավայր :                                                                               Գյուղի բնակիչները 1918 -1920 թթ   , փորձ են արել   զինված   դիմադրություն ցույց   տալ թուրքերին , սակայն անկարող են   եղել մինչև վերջ դիմադրել : Թուրք բարբարոսները   1920 թ Շիրակի   դաշտավայրի բնակչության մի մասին  և գյուղի բնակիչներին   լցնելով Համբարենց   տուն   կոչվող   շինության մեջ , կենդանի այրել են :                                                                             Գյուղի բնակիչները   մասնակցել են   Հայրենական մեծ պատերազմին , /զոհվել են 97 - ը և Արցախյան ազատամարտին / 1 զոհ / :
 1965 թվականին    կառուցվել է 1920 թ   անմեղ զոհերի   հիշատակը հավերժացնող   հուշարձանը , որը   Եղեռնի զոհերի 100- ամյակի կապակցությամբ   վերակառուցվում է համայնքի կողմից :                                                                                                       Գյուղի հնաբնակների   վկայությամբ , իր   հիմնադրման   օրվանից   գյուղն ունեցել   1800-ական   թվականների սկզբներին   ծնված   Քյալաշ ամի   անունով    փահլեվան , որն ապրել է մոտ 100 տարի :                                 Մի անգամ գյուղ են եկել   աղքատները , փահլեվանը մատնացույց է արել իրենց տունը   , որտեղ մայրը թոնիրով    գաթա թխելիս է եղել  , երբ նրանք   հետ են վերադարձել   փահլեվանը   տեսել է , որ աղքատներին գաթա   չեն տվել   ջրաղացի քարը տարել   դրել է թոնիրի բերանին և ամբողջ գաթան   այրվել է :                  
 Համայնքը սահմանակից է Բասեն , Փանիկ , Գեղանիստ գյուղերին : Ջրառատ համայնքի   վարչական տարածքը   կազմում է 5622.18 հա , որոնք   օգտագործվում   են որպես   գյուղատնտեսական   նշանակության հողեր ` 5288,07 հա / վարելահողեր ` 1328,74 հա , խոտհարքեր ` 523,97 հա , արոտավայրեր `3330,04 հա , այլ հողեր ` 105,32 հա / , արտադրական նշանակության հողեր ` 21,87 հա , էներգետիկական նշանակության հողեր ` 3,99 հա , հատուկ   պահպանվող հողեր    119,49 հա :
Կլիման   լեռնատունդրային   է , ցրտաշունչ   5-6 ամիս   տևողությամբ   ձմեռներով  ,   ձնաբքերով , սառնամանիքներով , ուժեղ քամիներով , հիմնական   ձնածածկույթով , հունվարի   միջին   ջերմաստիճանը կազմում է   -8 աստիճանից   -10 աստիճան , նվազագույն   ջերմաստիճանը հասնում է մինչև -36 աստիճանի:   Իսկ ամառները   զով են , գերիշխում են    հյուսիս –արևելյան քամիները   , հուլիսի միջին ջերմաստիճանը   կազմում է +6 աստիճանից մինչև   +14 աստիճան , առավելագույն   ջերմաստիճանը հասնում է   մինչև +28 աստիճանի : Տարեկան տեղումների քանակը կազմում է   600-900 մմ :
Բնակչությունը միատար է   , կազմում է մոտ 1300 մարդ :
Ծնունդով Ջրառատ գյուղից   են ` բժշկական գիտությունների թեկնածու - Չախոյան Ալեքսանդր Ալեքսանդրի :                               Սննդարդյունաբերության / լոռի պանիր / ակադեմիկ - Քերոբյան Արարատ Հակոբի :
 Համայնքում     գործում է   Ջրառատի միջնակարգ   դպրոցը 120 աշակերտ տեղով :
Ջրառատում   չկա ոչ մի մշակութային ,   մարզական հաստատություններ ինչպես նաև   արտադրական ձեռնարկություններ :
Բնակչության   հիմնական   զբաղմունքը անասնապահությունն   ու հողագործությունն է :
Գյուղում   պահպանվել է 6-րդ   դարում   կառուցված , դրսից   ուղղանկյուն   գմբեթատակ ունեցող   եռախորան   սբ. Մինաս    եկեղեցու ավերակները , որի    բեմի առջևի    նախախորանի   խաչաթևերը   դրսից   հյուսիսից , հարավից   և արևելքից   վեցանիստ են : 19-րդ դարում շինությունը    հյուսիսային մասից   լրացվել է   ուղղանկյուն պատերով   իսկ արևելյան   մասը լրացվել է   խորանով և ավանդատներով : Եկեղեցու ներսի   պատերին երևում են   որմնանկարների հետքերը :    Գյուղից արևելք   հայտնաբերվել է   10-20 –րդ դարերի Ծաղկասար   գյուղատեղին և նույն դարերի    <<Թուխ Մանուկ >> մատուռը : Հայտնաբերվել է նաև   Ք.ա 2-1-ին   հազարամյակների   կիկլոպյան ամրոցի մնացորդներ : Գյուղից 2-3 կմ դեպի հարավ –արևելք     1940-1950 թթ   լքված   Խանվալի   գյուղի ավերակներն են   , որի հողատարածքները ` հավանաբար   ինչպես   և հնում , օգտագործվել են որպես ամառանոցներ   և արոտավայրեր : Պահպանվել է հիշյալ գյուղի   գերեզմանոցը : Գյուղի   օտարալեզու Խանվալի   անվանումը   հուշում է    , որ   տարածքը   հնում եղել է   հայկական բնակավայր , որը 13-19 -րդ դարերում   լքվել է բնակիչների կողմից   և այնտեղ   բնակություն հաստատած   թուրքալեզու    ցեղերը հավանաբար    իրենց խանի    պատվին   այն   անվանել  են   Խանվալի: 1928-1930թթ գյուղում նորից բնակություն են հաստատել   հայ ընտանիքներ , որոնք սակայն 1950 –ական թվականներից սկսած   նորից լքել են   բնակավայրը ` բնակլիմայական   պայմանների , բնակավայրերից և   բանուկ ճանապարհներից հեռու լինելու պատճառով :

 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Ջրառատ

 

Հեռ` +374 093 70 40 77

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03