Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սպանդարյան

Մակերես` 8.6կմ2

Բնակչություն` 1531

 

spandaryan.shirak@mta.gov.am

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը –Սպանդարայան

Համայնքի պատմական անվանումները- Ղուլիջան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը   1829թ

Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Արևշատ, Գետափ, Գեղանիստ
Համայնքի մակերեսը - 870
Հեռավորությունը մայրաքաղաքից-125կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից -25կմ
Բնակչության թիվը 1807 մարդ

Բնակչության կազմը –100 %  հայ  

Համայնքի նշանավոր մարդիկ -  Վիտյա  Այվազյան  /ազգային հերոս / Արթուր Բաղդասարյան  /ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀ/ Սամվել Ֆարմանյան  /ԱԺ պատգամավոր /

Կրթական հաստատություններ Միջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններ -  Մշակույթի տուն
Մարզական հաստատություններ -
Արտադրական ձեռնարկություններ - ասֆալտ  գործարան /  չի շահագործվում /
Բնակչության հիմնական զբաղմունքը  գյուղատնտեսություն ,անասնապահություն

Հոգևոր կառույցներ -  << Ամենափրկիչ եկեղեցի>>
Համայնքի մասին գրքի առկայություն -

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

     ՍՊԱՆԴԱՐՅԱՆ (ՂՈՒԼԻՋԱՆ)

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղը հիմնադրվել է 1829 թվականին սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսի պայմանագրի 13-րդ հոդվածով` Կարսի փաշայությունից 2467 ընտանիքների վերաբնակեցման արդյունքում: Սպանդարյան գյուղի նախնիները եկել են Կարսի փաշայության Բերդիկ գյուղից: Իսկ 1918-1920 թվականներին գյուղը վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի այլ գավառներից: Գյուղը Սպանդարյան է անվանակոչվել 1946 թվակականի մայիսի 31-ին: Մինչ այդ կոչվել է Ղուլիջան, որը հավանաբար բնակավայրի ուրարտական շրջանի Կուլիաինի անվան ձևավորման տարբերակն է: Գյուղը որպես բնակավայր հայտնի է եղել դեռևս բրոնզի դարաշրջանում: Այդ մասին են վկայում գյուղի տարածքից հայտնաբերված բազմաթիվ բրոնզե զենքեր, զարդեր և խեցեղեն, որոնց մի մասը պահվում է դպրոցի պատմության թանգարանում: Իսկ Կիկլոպյան ամրոցի մնացորդները և ՈՒրարտական սեպագիր արձանագրությունը վկայում են այն մասին, որ գյուղը բնակավայր է եղել նաև մինչ ուրարտական և ուրարտական շրջանում: Սեպագիր արձանագրությունը թողել է Արգիշտի առաջինը իր` դեպի Շիրակ կատարած արշավանքի ժամանակ իր կառավարման երկրորդ տարում` այսինքն Ք.Ա 785 թվականին:

 

Արձանագրության տեքստը հետևյալն է.

<<Ես` Արգիշտի արքաս` Մենուայի որդին, Խալդ Աստծո օգնությամբ Էրեբունիից արշավեցի Կուլիաինի ցեղի վրա, ճնշեցի ապստամբությունը, հիմնեցի բերդաքաղաք >>:

Արձանագրությունը գտել է տեղացի Ներսես Հարությունյանը, որի մասին հայտնել է Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանին: Վերջինս էլ հնագետ Ալեքսանդր Երիցյանին: 1884 թվականին առաջին անգամ այն վերծանել է անգլիացի հնագետ Սեյսը և խմբագրվել է <<Արարատ >> ամսագրում: Հետագայում շատ արշավախմբեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից ուսումնասիրել են արձանագրությունը:

Նիկողայոս Ադոնցը կազմել է ուրարտական արձանագրությունների ցանկը, որտեղ Ղուլիջանի արձանագրությունը 17-րդ տեղում է, տեքստը համառոտ է. << Ես` Արգիշտի թագավորս, գրավեցի Կուլիաինի երկիրը, Ալրուբանի քաղաքը>> :

Արձանագրությանը անդրադարձել է նաև Լեոն: Այն հիշատակվում է Բիայնիայի գրքում:

Գյուղը Սպանդարյան է կոչվել հեղափոխական Սուրեն Սպանդարյանի անունով: Գյուղը ապրում է իր բնականոն կյանքով, ունի եկեղեցի, մեր համագյուղացի` ՀՀ Ազգային հերոս Վիտյա Այվազյանի անունը կրող միջնակարգ դպրոց: Համայնքը ունի բավական հարուստ ավանդույթներ:

 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Սպանդարյան

Ինդեքս՝ 3023

Հեռ +374 094 30 32 38

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-18 12:19:02