Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդաքար

Մակերես` 9.7կմ2

Բնակչություն` 648

 

vardaqar.shirak@mta.gov.am

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 8կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 15կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Թոմարդաշ, Թոմարտաշ, Վարդակար, Տոմարտաշ անվանումները: Վարդաքար է վերանվանվել 1946 թ-ին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Գյուղը տեղադրված է Մանթաշ գետի հովտում, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Գյուղի մոտ Մանթաշ գետի վրա կառուցված է Վարդաքարի ջրամբարը: Գյուղ տնտեսությունների մի մասը տուժել է 1994 թ-ի ջրամբարի վթարի հետևանքով:
Գյուղն ունի ս. Աստվածածին անունով եկեղեցի:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-29թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի շրջանից և Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 201, 1897 թ-ին` 723, 1926 թ-ին` 829, 1939 թ-ին` 789, 1959 թ-ին` 673, 1979 թ-ին` 612, 1989 թ-ին` 831հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 648 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 48%, հետաշխատունակներ` 23%: Ունի 127 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է:Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 453հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 166 և 103 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, պտուղների մշակությամբ: Մինչև Սպիտակի երկրաշարժից շաքարի գործարանի փլուզումը, համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Վարդաքար

Ինդեքս՝  3024

Հեռ` +374 094 60 80 94

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 18:03:15