Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Փոքրաշեն

Մակերես` 7.5կմ2

Բնակչություն` 207

 

poqrashen.shirak@mta.gov.am

Գյուղ Գյումրու տարածաշրջանում, Գյումրի քաղաքից գտնվում է 14կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գետիկ Ներքին, Լեռնանցք, Կեյտի Պոկր, Կետի Պոկր, Քեթի Ներքին անվանումները: Փոքրաշեն է վերանվանվել 1967 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է մեղմաթեք լեռնալանջի վրա` ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը, սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են:
Գյուղը զգալի տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որի արդյունքում ավերվել են գյուղի շինությունների մոտ կեսը::
Գյուղի տարածքում գտնվում էս. Հակոբ եկեղեցին:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի շրջաններից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 121, 1897 թ-ին` 388, 1926 թ-ին` 218, 1939 թ-ին` 369, 1959 թ-ին` 309, 1970 թ-ին` 196, 1979 թ-ին` 212, 1989 թ-ին` 193 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 207 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 55%, հետաշխատունակներ` 17%: Ունի 22 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան , բուժկետ, կապի հանգույց:
Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 120 և 564 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ճակնդեղի մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 

ՀՀ Շիրակի մարզ, գ. փոքրաշեն

Ինդեքս՝ 2626

Հեռ` +374 093  81 52 95

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03