Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Փոքր Մանթաշ

Մակերես` 8.9կմ2

Բնակչություն` 2320

 

poqrmantash.shirak@mta.gov.am

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից գտնվում է 6կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 28կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է հին գյուղի տեղում: Նախկինում ունեցել է Այլուր Փոքր, Արըխվալի Փոքր, Արըխվելի Փոքր, Արիխվալի Երկրորդ, Մանթաշ անվանումները: Փոքր Մանթաշ է վերանվանվել 1935 թ-ին:
Գյուղը գտնվում է Մանթաշ գետի ձախափնյա սարավանդում` ծովի մակարդակից 1960մ բարձրության վրա: Կիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Որպես խմելու ջուր օգտագործվում է Մանթաշ գետի ջրերը: Գյուղի տարածքում կա հանքային աղբյուր:
Ունի 1864 թ-ին կառուցված ս. Աստվածածին եկեղեցին:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Կարսի, Մուշի և Խնուսի գավառներից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 72, 1886 թ-ին` 590, 1922թ-ին` 903, 1931 թ-ին` 1035, 1959 թ-ին` 1169, 1970 թ-ին` 1557, 1979 թ-ին` 1707 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2320 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 17%: Ունի 503 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 178հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր` կազմելով 415հա: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Փոքր Մանթաշ

Ինդեքս՝  3027

Հեռ` +374 093 39 72 48

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36