Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Քեթի

Մակերես` 17.5կմ2

Բնակչություն` 950

 

qeti.shirak@mta.gov.am

Քեթի գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյանի նախկին տարածաշրջանում`
   Երևան-Գյումրի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վրա:
   Մարզկենտրոն Գյումրիից հեռավորությունը 10 կմ, Երևանից` 135կմ:
      Համայնքի վարչական տարածքը կազմում է 1753.1 հա, բարձրությունը ծովի  
   մակարդակից 1750 մ: Համայնքի բնակչությունը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում
   է 950 մարդ, 335 տնային տնտեսություն:
      Համայնքում գործում է մեկ միջնակարգ դպրոց, բուժկետ,կապի հանգույց, գրադարան,
    ժամանակավոր դադարից հետո կգործի մանակապարտեզը:
       Ժամանակակից գյուղը հիմնադրվել է 1829 թվականին նախ որպես Մեծ Քեթի,
    հետագայում` Քեթի:
      Գյուղը որպես բնակատեղի ունի հին պատմություն: Այդ են վկայում մ.թ.ա. 3-2-րդ հազ.
   կիկլոպյան ամրոցի, դամբարանադաշտերի և բնակատեղիների ,5-19-րդ դդ. և 12-20-րդ դդ.
    եկեղեցիների և մատուռների հետքերը, 7-20-րդ դդ. և 19-20-րդ դդ գերեզմանոցները:
       Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագիտական բարձր արժեք ներկայացնող
   նյութեր, որոնք պահպանվում են տարբեր թանգարաններում:
        Ազգաբնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործութ-
    յամբ` ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի , բանջարա-բոստանային  
    կուլտուրաների և մրգերի արտադրությամբ:
     Համայնքի հիմնախնդիրներն են`
   գազաֆիկացում,ոռոգման համակարգ ,մշակույթի տուն,հակակարկտային կայանքների
   ավելացում:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Քեթի

Ինդեքս՝ 2626

Հեռ` +374 091- 34- 30- 62

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03