Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սարատակ

Մակերես` 11,3կմ2

Բնակչություն` 1560

Սարատակ
Մակերես՝ 11,3 կմ2
Բնակչություն՝ 1560 մ
Նախկինում անվանվել է Իմրիխան, նաև Ամրիխան, Իմրիխան, Եմրիխան, 1940թ. վերանվանվել է Սարատակ: Գտնվում է Կարկաչան գետի աջ ափի հարթավայրային տարածքում, Արթիկից 10 կմ դեպի Հյուսիս-արևմուտք, Գյումրի քաղաքից 17 կմ դեպի հարավ:
Սարատակ գյուղի հողային տարածությունը կազմում է 1032.92 հա, որոնք օգտագործվում են որպես գյուղատնտեսական նշանակության հողեր` 882,08 (վարելահողեր`645,19 հա, արոտավայրեր`214.37 հա, այլ հողեր 22,52 հա), արտադրական նշանակության հողեր `12.74 հա, էներգետիկական նշանակության հողեր`1.99 հա, հատուկ պահպանվող հողեր`12,23 հա ,անտառային հողեր `1,03 հա, ջրային հողեր `5,43 հա: Գյուղի բնակելի տարածությունը կազմում է 101,76հա, բնակչությունը թիվը կազմում է 1462մարդ, 245 տնտեսություն: Գտնվում է ծովի մակերևույթից 1600մ բարձրության վրա:
Կլիման չափավոր ցամաքային է,երբեմն շոգ ,չոր ամառներ, հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +18 աստիճանից մինչև +22 աստիճանի, առավելագույն ջերմաստիճանը կազմում է +36 աստիճան, իսկ ձմեռները չափավոր ցուրտ են,հունվարի միջին ջերմաստիճանը -8 աստիճանից հասնում է մինչև -14 աստիճանի, նվազագույն ջերմաստիճանը կազմում է -35 աստիճան: Տարեկան տեղումների քանակը կազմում է 450-500մմ:
Գյուղում է պահպանվել է 19-րդ դարում կառուցված եկեղեցին, իսկ գյուղի կենտրոնում հին գյուղի գերեզմանոցն է: Գյուղից հյուսիս հայտնաբերվել են քարանձավներ, որոնցում եղել են մարդկային գանգեր, ոսկորներ, քարից, երկաթից պատրաստված նիզակի ծայրեր, զարդարանքներ:
Հնում Սարատակ գյուղը, շրջակայքում եղած կարմիր տուֆի պատճառով անվանվել է Կարմրագեղ: Երբ 1828թ. թուրքերը մտել և բնակվել են գյուղում, հավանաբար նրանց փաշաներից մեկի անունով գյուղը անվանվել է Ամիրխան, հետագայում բառը հնչյունափոխվել է դառել Իմրիխան:1940թ. հաշվի առնելով գյուղի դիրքը,որ ձգվում է լեռան տակ արևելքից արևմուտք,2 կմ երկարությամբ,գյուղը անվանվել է Սարատակ: Գյուղի շրջակայքում կա արդյունաբերական նպատակների տուֆի և բազալտի պաշարներ:
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիների մի մասը 1828-1829թթ. գաղթել են Խնուսից,Բասեն գավառի Կամրջիկ Գյուղից և հին լքված,ավերված գյուղի տեղում հիմնել են ներկայիս գյուղը: Գյուղի բնակիչները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին:
Սարատակ գյուղի նախկին կոլտնտեսությունը, իսկ 1991թ. դրա լուծարումից հետո գյուղի բնակչությունը զբաղվել և զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, շաքարի ճակնդեղի (1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո չի մշակվում), կարտոֆիլի, կտավատի, հացահատիկային, կերային,բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, մեղվապահությամբ:
Գյուղում գործել և գործում են դպրոցը, մշակույթի տունը, գրադարանը, մանկապարտեզը, կապի բաժանմունքը, կենցաղի տունը, բուժկետը:
ՀՀ Շիրակի մարզ. Գ. Սարատակ
Ինդեքս՝ 3022
  հեռ՝ 098 50 50 08

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-08-21 19:32:22