Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ

 
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հյուսիսային մարզերի եզդիներ միավորում հասարակական կազմակերպության

ՀՀ Շիրակի մարզում բնակվում են շուրջ 55 ազգությամբ եզդի ընտանիք։ Շիրակի մարզ եզդիները ներգաղթել են 1954 թվականից։ Մարզի Ախուրյանի նախկին տարածաշրջանի Ազատան համայնքում գործում է Հյուսիսային մարզերի եզդիներ միավորում հասարակական կազմակերպությունը'' Ազատան համայնքում ապրում է ազգությամբ եզդի 27 ընտանիք։ Հյուսիսային մարզերի եզդիներ միավորում հասարակական կազմակերպությունը զբաղվում է Շիրակի մարզի եզդիների կրթական, մշակութային, սոցիալական և իրավունքների պաշտպանության հարցերով, կազմակերպում է ազգային և կրոնական տոներին նվիրված տարբեր միջոցառումներ։

«Ռոսիա» հասարակական կազմակերպության

Ռոսիա հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղը հիմնվել է 1994 թվականին։ Մասնաճյուղում գրանցված է 147 ընտանիք, որի հիմնական նպատակը հանդիսանում է կազմակերպությունում կարիքավոր ընտանիքներին բարոյական և նյութական աջակցության ցուցաբերումը, ռուս ժողովրդի ավանդույթների, սովորությունների և մշակութայիրն արժեքների պահպանումը, ինչպես նաև ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդումը։ Ռուսերենի խորացված ուսուցումը իրականացվում է Գյումրու թիվ 1,6,7,23 դպրոցներում: Կազմակերպությունը համագործակցում է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հյուպատոսության, Գյումրիում ՌԴ գիուտության և մշակույթի կենտրոնի հետ հետ։

«Պատվո բլուրը» ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր Գյումրիում

«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանատուն է՝ Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռով։ Համալիրի մուտքին նախորդում է կամարը, որը խորհրդանշում է հայ-ռուսական բարեկամությունը և կառուցվել է 1856 թվականին Գյումրիում (այդ ժամանակ Ալեքսանդրապոլ) կովկասյան կորպուսի զորահրամանատար գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով։ Ըստ տարբեր տվյալների՝ այստեղ հանգչում են ռուսական բանակի 156-240 սպաներ՝ զոհված ռուս-թուրքական 1853-1856 և 1877-1878 թվականների պատերազմների ժամանակ, այդ թվում նաև՝ գեներալներ Պյոտր Կովալյովսկին, Միխայիլ Գրաբեն, Իլյա Չելոկաևը, իշխան Ալեքսանդր Գագարինը և այլոք։
1956-1975 թվականներին հուշահամալիրի գերեզմանատունը քանդվել է, տապանաքարերը ոչնչացվել են, կամ օգտագործվել շինարարական կարիքների համար։ Գերեզմանատան տարածքում կառուցվել է երկու մասնաշենք, որտեղ տեղակայվել են մանկական առողջարանն ու լողավազանը։ Հայաստանի անկախացումից հետո բազմիցս բարձրացվել է հուշահամալիրի վերականգնման հարցը։ «Պատվո բլուրը» վերականգնելու հարցի վրա հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով ԶԼՄ-ներով կազմակերպվել են բազմաթիվ ելույթներ։
2010 թվականի օգոստոսի 20-ին տեղի է ունեցել վերականգնված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը։ Բացմանը ներկա էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հունական «Էլլադա »համայնք

Հունական Էլլադա համայնք հասարակական կազմակերպությունում գրանցված է 72 ընտանիք։ Կազմակերպության հիմնական նպատակն է հույն ժողովրդի լեզվի, սովորույթների և մշակութային արժեքների պահպանումը։ Համայնքը համագործակցում է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատան հետ, գործում է հունական համայնքի կիրակնօրյա դպրոց, հունարենի ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երեք անգամ, որին մասնակցում են թվով 51 աշակերտներ։

Լեհերի համագործակցության «Դոմ պոլսկի» բարեգործական հասարակական կազմակերպություն

Կազմակերպության հիմնական նպատակն է մարզում բնակվող լեհերի համախմբումը, ազգային սովորույթների և մշակութային արժեքների պահպանումը։ Համայնքը համագործակցում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան հետ։ Լեհական համայնքի կազմում է 38 ընտանիք՝լեհական ծագում ունեցող:

ՀՀ Շիրակի մարզի համայնքներում բնակվող փոքրամասնությունները հաղորդակցվում են հայերեն և ռուսերեն լեզուներով, նրանց համար մատչելի են հասարակական բոլոր վայրերը, սպասարկման օբյեկտները և զանգվածային լրատվության միջոցները, մարզում բնակվող ազգային փոքրամասնությունները ներգրավված են մարզի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքին, համագործակցում են պետական մարմինների ու այլ կազմակերպությունների հետ։

 Ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթեր ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի հետևյալ էջում՝ http://www.gov.am/am/staff-structure/info/74/

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-19 18:02:32