Դիմեք մեզ
Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձԵՎ
Օրինակելի ձև
Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
Դիմողի անուն, ազգանուն, հայրանունը
/Բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն
/ Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն/տկն ____________________
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42 և 51 հոդվածների և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ __________________________ (հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը: (Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ եմ`
անուն, ազգանուն ստորագրություն ամսաթիվ