Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետի այցը Շիրակի մարզ

16.07.2011

Հուլիսի 16-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ էր ժամանել ՀՀ Վարչապետի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզի Նոր Կյանք և Արևշատ համայնքներում ծանոթացավ գյուղերի դպրոցների ուժեղացման վերակառուցման աշխատանքների ընթացքին, այցելեց Արթիկի Շահումյան փողոց, Արթիկի թիվ 7 դպրոց, ՀՀԿ կուսակցության Արթիկի տարածքային գրասենյակ, Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը Հանրապետական կուսակցության գրքույկներ հանձնեց կազմակերպությանն անդամագրված արթիկցիներին:
Լինսի Հիմնադրամի «Դպրոցաշինություն» Ծրագրով իրականացվող Շիրակի մարզի Արևշատ և Նոր Կյանք գյուղերի դպրոցների ուժեղացման-վերակառուցման աշխատանքները սկսվել են 2010թ֊ի հունիս ամսին։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել Արևշատ գյուղի դպրոցում 2011թ-ի սեպտեմբեր ամսին, իսկ Նոր Կյանք գյուղի դպրոցում՝ 2011 թ-ի հոկտեմբեր ամսին։
Դպրոցների շինարարական աշխատանքները ներառում են համաշինարարական աշխատանքներ՝ կաթսայատներ, լոկալ ջեռուցման ցանց, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի և ժամացուցային համակարգեր, գույքի և սարքավորումների տեղադրում, կեղտաջրերի մաքրման կայանի իրականացում, արտաքին մարզական և հանդիսությունների հրապարակների կառուցում, արտաքին լուսավորություն, տարածքի բարեկարգում և կանաչապատում, ցանկապատում, արտաքին ինժեներական ցանցերի իրականացում։
Դպրոցների հզորությունը վերակառուցումից հետո կկազմի Արևշատ գյուղում 360 աշակերտական տեղ` նախկին 320-ի փոխարեն, իսկ Նոր Կյանք գյուղում՝ 360 աշակերտական տեղ, նախկին 200-ի փոխարեն։
Արևշատ գյուղի դպրոցի ընդհանուր տարածքը կազմում է 2.58հա, նորակառույց մասնաշենքի մակերեսը՝ 275քմ, ուժեղացվող-վերակառուցվող մասի մակերեսը՝ 2465քմ։ Նոր Կյանք գյուղի դպրոցի ընդհանուր տարածքը կազմում է 1.24հա, նորակառույց մասնաշենքի մակերեսը՝ 1334քմ, ուժեղացվող-վերակառուցվոդ մասի մակերեսը՝ 1336քմ։
Կառուցվող մասնաշենքերում նախատեսվում են բուֆետ-ճաշարաններ, գրադարաններ, դասասենյակներ, բուժկետեր, համակարգչային դասարաններ, սանհանգույցներ։ Դպրոցների տարածքներում կառուցվելու են արտաքին մարզահրապարակներ վազքուղիներով, հանդիսությունների հրապարակներով և կաթսայատներով։
Դպրոցներում նախատեսված է ապահովել ուսումնական, մարզական, հանդիսությունների դահլիճների, բուֆետ-ճաշարանի, հանդերձարանների, գրադարանի և բուժկետի գույք։
Դպրոցների տարածքներում կառուցվում են հանգստի գոտիներ, որոնցից կարող են օգտվել նաև համայնքների բնակիչները։
Ընդհանուր շինարարական աշխատանքների արժեքը` ներառյալ խորհրդատվական ծառայությունները, կազմում է
Արևշատ գյուղի դպրոցում՝ շուրջ 639 768 ООО դրամ,
Նոր Կյանք գյուղի դպրոցում՝ շուրջ 793 615 863 դրամ:

Տեղեկանք

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25