Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

մարդահամար

02.08.2011

 

Օգոստոսի 2-ին աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Գյումրու ,Տիրամայր Հայաստանի Ռեյմոն եւ Անի Գույումճեանե կենտրոնում Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպմանը ներկայացրեց անցկացվելիք մարդահամարի մանրամասները, որը Հայաստանում կանցկացվի 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը:
Վերջին մարդահամարում, որն անցկացվել է 2001թ., Հայաստանում հաշվառվել է 3 մլն 213 հազար մարդ,  որից մոտ 50 հազարը  ժամանակավոր ներկաներն էին` ոչ  ՀՀ քաղաքացիները: Ներկաները 2 մլն 950 հազարից ավելի էին: Տվյալներ էին հավաքագրվել նաև մինչև 1 տարի բացակայողների համար`մոտ 250 000 հազար մարդ:  
Մարդահամարները անցկացվում են 10 տարին մեկ անգամ`ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդաբանության հիման վրա: Մարդահամարը վեր է հանում փաստեր, որոնք  էական նշանակություն ունեն երկրի պետական քաղաքականության, սոցիալ-տնտեսական ռազմավարության մշակման համար: Մարդահամարի արդյունքներն օգտագործում են կրթության, զբաղվածության ու աշխատուժի, ընտանիքի պլանավորման, բնակարանային շինարարության, տարածքային զարգացման ռազմավարության  համար:
Մարդահամարի տվյալները կարեւոր են նաև ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար: ,Սննդամթերք արտադրող բիզնեսմենը պետք է իմանա, թե ինչքա՞ն ուտող բերան կա այս երկրում: Շինարարության ոլորտի համար կարեւոր է իմանալ, թե բնակավայրերում կացարանների հնության աստիճանը ինչպիսի՞ն է, նոր օբյեկտներ կառուցելու համար ինչպիսի՞ ֆիզիկական պահանջարկ գոյություն ունի: Ըստ սեռատարիքային կազմի` հագուստ արտադրողը մոտավորապես պետք է պատկերացնի, թե որքա՞ն հագուստ է պետք մարդկանց: Մարդահամարի տվյալները հնարավորություն են տալիս միասնական ծրագրով բնակչության մասին միաժամանակյա տեղեկություններ հավաքագրել հավասարաչափ ժամանակահատվածներումե-նշեց Ստեփան Մնացականյանը:
Մարդահամարն անցկացվում է հատուկ պատրաստված մասնագետների` հաշվարարների կողմից, բնակչության հարցման տվյալները հարցաթերթիկում գրանցելու միջոցով, ըստ բնակության վայրի: ,Ոստիկանությունը մեզ աջակցում է պատրաստել 660 մասնագիտացված ցուցակագրողներ, ովքեր հատուկ դասընթացներ են անցնում   տների, շինությունների ցուցակներ կազմելու համար: Գյուղական բնակավայրերում գտնվող տնային տնտեսությունների և այլ տարածքների ցուցակների կազմումը ևս կարևոր է:  
Ինչպես նշեց Ստ.Մնացականյանը, մարդահամարի անցկացման ժամանակ հիմնական դժվարությունը հասցեային տնտեսությունների ցուցակների ձևավորման, փողոցների, թաղամասերի, շենքերի համարակալման, վարչական մարմինների կողմից բնակչության հաշվառման գործառույթների հնարավորինս կարգավորումն է: Կան նաև ֆինանսական դժվարություններ. ,Մեզ աջակցում են Նորվեգիայի, Իտալիայի, Հնդկաստանի կառավարությունները հաշվառման սենյակների վարձակալման համար: Երկրի ողջ տարածքը բաժանել ենք 11548 հաշվային տեղամասերի, որտեղ աշխատելու են հաշվարարները: Ձևավորվել են  Վիճակագրական ծառայության 11 ստորաբաժանումներ:
Ինչպես հավաստեց Շիրակի մարզպետի տեղակալը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետին, մշտապես կապ կպահպանվի Ազգային վիճակագրական ծառայության հետ, կարվի ամեն ինչ, վերջիններիս հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում, մարզերում մարդահամարը բարձր մակարդակով անցկացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 22:33:02