Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ Շիրակի մարզում

02.08.2011

 

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի թիվ 33/01 ընտրատարածքի Հայկավան,Կրաշեն, Մարմաշեն, ինչպես նաև մարզի 36/01 ընտրատարածքի Քարաբերդ համայնքներում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություններ, թիվ 33/01 ընտրատարածքի Ալվար և Զարիշատ համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ալվար համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքար չէր ծավալվել, առաջադրվել էր մեկ թեկնածու` համայնքի գործող ղեկավար անկուսակցական Արտավազդ Վարազդատի Մկրտչյանը:
Քվեարկելու իրավունք ունեցող 159 բնակչից, քվեարկությանը մասնակցել են 83-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը 0: Քվեարկության արդյունքում գործող համայնքի ղեկավար Արտավազդ Վարազդատի Մկրտչյանի օգտին քվեարկել են 83 կողմ:
Զարիշատ համայնքն ունի 98 բնակիչ: Զարիշատ համայնքի թիվ 33/01 ընտրատեղամասում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար նույնպես պայքար չէր ծավալվել: Առաջադրվել էր միայն համայնքի գործող ղեկավար` ՀՀԿ ական Համլետ Օնիկի Խորիկյանը: Ընտրությանը մասնակցած 33 ընտրողներից 32-ը կողմ էին քվեարկել համայնքի գործող ղեկավարի օգտին: Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 1:
Շիրակի մարզի թիվ 36/01 ընտրատարածքի Քարաբերդ  համայնքի թիվ 36/01 ընտրատեղամասում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Քարաբերդ համայնքն ունի 1306 բնակիչ, ընտրողների թիվը 814: Ընտրությանը մասնակցել են 455 հոգի, անվավեր ճանաչվել է 11 քվեաթերթիկ: Ավագանու 5 անդամի տեղի համար պայքարը ծավալվել էր առաջադրված 8 թեկնածուների միջև: Ստորև ներկայացվում է առաջադրված թեկնածուներն ըստ ցուցակի և համապատասխան հավաքած կողմ ձայների:
1.Առաքելյան Սողոմոն Արշակի 44 կողմ, Ասատրյան Ալեքսան Մխիթարի 88, Ասլանյան Ալիկ Գուգենի 65, Բաղդասարյան Ռոբերտ Ռաֆիկի 56, Գասպարյան Անուշավան Շավարշի 30, Կյուրեղյան Գարեգին Վալոդյայի 51, Մելիքյան Բաբիկ Սոսի 89, Սարգսյան Սուրեն Միհրանի 21 կողմ ձայներ: Չնայած առաջադրվել են 8 թեկնածուներ, սակայն ընտրվելու են առավել շատ ձայներ հավաքած թվով 5 թեկնածուներ:
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու անդամի ընտրությունների քվեարկության արդյունքներ: Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 1369 հազար երեք հարյուր վաթսունինն է: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 85:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 2 երկու:
Առաջադրված թեկնածուներն ըստ ցուցակի և համապատասխան հավաքած կողմ ձայների:
Եղոյան Սասուն Աշոտի 24 կողմ, Մալխասյան Արմենակ Միսակի 7, Մկրտչյան Արծրուն Կորյունի 13, Պապոյան Մանվել Փանոսի 21,Փիլոսյան Նորայր Մարտունի 18 կողմ: Ավագանու հինգ թեկնածուի համար, առաջադրվել են հինգը:
Շիրակի մարզի, Կրաշեն համայնքի ավագանու անդամի ընտրությունների քվեարկության արդյունքներ:
Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 217: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 80
Անվավեր քվեաթերթիկների թիվը 1 մեկ:
Թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը`
Գալստյան Կամո Աղասու 7 կողմ, Թումասյան Նորայր Մնացականի 10, Իսկանդարյան Ռոզա Ժիրայրի 55,
Կոսեմյան Լիպարիտ Ազատի 7 կողմ: Նախատեսված հինգ թեկնածուի փոխարեն առաջադրվել են չորս թեկնածու:
Շիրակի մարզի Հայկավան համայնքի ավագանու անդամի ընտրությունների քվեարկության արդյունքներ:
Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 924: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 114:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 0 զրո
Թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը`
Ավետիսյան Մկրտիչ Էլֆիկի 36 կողմ, Բաղդասարյան Սամվել Սերյոժայի 33, Եղոյան Սպարտակ Գուրգենի 10,       
Հարությունյան Անդրանիկ Հրաչի 11, Մարտիրոսյան Անդրանիկ Անուշավանի 24 կողմ:
Բոլոր ընտրական տեղամասերում ընտրություններն անցել են առանց միջադեպերի և ավելորդ լարվածությունների:
Ընտրությունների բոլոր տվյալները նախնական են:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41