Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առաջնահերթ խնդիրներ

21.08.2011

Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագիրը Շիրակի մարզում դեռտս ընթացքի մեջ է, պատասխանատուներն էլ աշխատանքների որակից չեն դժգոհում, 1մլրդ 320մլն դրամ գումարից 880մլն դրամի աշխատանքներ արդեն իրականացվել են: Այսինքն կատարված է ծրագրի մոտ 67տոկոսը: Մնացած աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում: Ամենավերջինն այս տարվա համար նախատեսված է Մայիսյանի մշակույթի տան շինարարության ավարտը: Եվս 157մլն դրամ և Մայիսյանի կիսակառույց մշակույթի տունը լրիվ այլ տեսք է ստանալու: Աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսից և նախատեսվում է ավարտել նույնպես այս տարվա նոյեմբերին: Մշակույթի տան ընդհանուր մակերեսը հասնում է 700 քառակուսի մետրի, ունենանալու է խաղասենյակներ, պարի, շախմատի համար առանձնացված տարածքներ , առանձնահատուկ տեսք ունի դահլիճը, որի բարձրությունը հասնում է մոտ 6մետրի, ունի բազմանկյան տեսք, նախատեսված է 350-400հոգու համար: Շինարարի վստահեցմամբ ամեն ինչ արվում է աշխատանքներում բացթողումներ թույլ չտալու համար: Իսկ բացթողումներն ու սխալները պարտադիր ուղղվում են անմիջապես:- Դա ցանկացած շինօբյեկտում է այդպես,-վստահեցնում է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: Քառաստիճան վերահսկողության պայմաններում այն է` տեխնիկական, հեղինակային, քաղաքաշինական տեսչություն եւ մարզպետարան, դրանք կարծես թե բացառվում էլ են: Ընդհանուր առմամբ 1մլրդ 320մլն-ի շրջանակներում աշխատանքներ են սկսվել 25անվանում օբյեկտներում, այդ թվում` մեկ ծրագիր է համարվում 81բազմաբնակարան շենքերի կտուրների հիմնանորոգումը: Դրանցից 72-ի նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, մնացել է 9 կտուրներինը, որոնք ընթացքի մեջ են: Գյումրիում նորոգվել է 35 բնակելիների կտուներ Անի եւ արագած թաղամասերում: Ի դեպ այս ծրագրով ջեռուցման համակարգեր են անցկացվել մարզի 6 դպրոցներում, մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվել   8 կրթօջախներում, ծրագիր է ընդգրկվել Գյումրու թիվ 15դպրոցի մարզադահլիճի և ճաշարանի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև Գյումրու թիվ 3 արհեստագործական ուսումնարանի 19-րդ դարավերջին կառուցված մասնաշենքի կտուրն ու սանհանգույցը: Առաջնհերթ խնդիրների լուծման այս ծրագրի շրջանակներում լուծվեց կարևորագույն մեկ հարց ևս` ողջ ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով ապահովվեց շուրջ 850 մարդ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44