Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շինարարի օր

22.08.2011

Օգոստոսի երկրորդ կիրակին Հայաստանում նշվում է շինարարի մասնագիտական տոնը: Այս առիթով շինարարներին շնորհավորական ուղերձ է ուղղել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որտեղ մասնավորապես ասվում է. <Հայաստանում միշտ էլ շինարարի մասնագիտությունը հարգված է եղել ու համարվել է ամենապատվաբերներից մեկը: Հայ շինրարարներն ու ճարտարապետներն իրենց ստեղծագործություններով դարեր շարունակ աչքի են ընկել աշխարհի տարբեր ծայրերում: Ճարտարապետական գլուխգործոց համարվող կոթողներն ու եկեղեցիները հայ շինարարներին բնութագրող ամենավառ վկայություններն են, որոնք կառուցվել են դարեր առաջ, սակայն մինչ օրս արդիական ու թարմ շունչ ունեն: Հիմա էլ հայ շինարարը չի կորցրել իր եռնադն ու շարունակում է հասկանալ քարի լեզուն: Վերջին մեկ երկու տարիները որքան էլ դժվար էին այս բնագավառի մասնագետների համար, ամեն դեպքում ձեռքբերումներն էլ քիչ չեղան: 2011-ն այս առումով լավագույն տարիներից մեկն է, շիրակցի շինարարն աշխատանք ունի ու սեփական ձեռքով իր տունն է կառուցում: Մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղմնավոր գործունեություն և հաջողություններ>: Շինարարի մասնագիտական տոնի կապակցությամբ մարզպետի որոշմամբ բարեխիղճ և անբասիր աշխատանքի համար պատվոգրեր ստացան մարզի յոթ շինարարական կազմակերպություններ: Նշենք, որ բոլոր կազմակերպություններն էլ ընդգրկված են հրատապ լուծում պահանջող խնդիրների համար հատկացված 1մլրդ 320մլն դրամի շրջանակներում իրականացվող աշխատանքներում: Պատվոգրերը Շիրակի մարզպետի անունից հանձնեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունան պետը` վարչությունում: Աշխատանքային բոլոր օրերին մարզի շինարարական աշխատանքների մասին մանրամասն իմացող վարչության մասնագետներն աշխատում են որպեսզի Շիրակում որակով բնակարաններ կառուցվեն, անթերի նորոգվեն կրթական ու առողջապահական օբյեկտները, ճիշտ նախագծվեն կառույցներն ու օբյեկտները, ասֆալտապատվեն ճանապարհները, խմելու ու ոռոգման ցանցերն էլ նորոգ և բարեկարգ տեսք ունենան, մի խոսքով քաղաքաշինական գործերը հնարավորինս անթերի իրականացվեն: Սա նշանակում է հետևել, հսկել վերահսկել և հասկանալ մարզում աշխատող յուրաքանչյուր շինարարի: Մարզի գլխավոր շինարարն այնքան էլ դժվար գործ չի համարում դա, իհարկե միայն մեկ պայմանով` աշխատանքային լարվածությունը հաճելի է, երբ վստահ ես, որ մարզի շինարարն ու վարպետն աշխատանք ունեն,-ասում է քաղաքաշինության վարչության պետը, այս առումով քայլեր ձեռնարկվում են մշտապես: Դեռ տարեսկզբին, երբ Շիրակի մարզին գումար հատկացվեց առաջնային լուծում պահանջող խնդիրների կարգավորման նպատակով ամեն ինչ արվեց որ շիրակցի շինարարները կարողանան ընդգրկվել այդ աշխատանքներում: Մարզի շինարարներն ընդգրկվեցին աշխատանքներում և արդարացրեցին մեր սպասելիքները,-ասում է քաղաքաշինության վարչության պետը, հենց այդ նպատակով էլ մասնագիտական տոնի կապակցությամբ մարզպետի որոշմամաբ նրանցից մի քանիսը պարգեւատրվեցին պատվոգրով: Շինարարի տոնն ունի իր հատուկ խորհուրդը,- վստահ ասում են պարգևատրման եկած շինարարները: Հենց շինարաների շնորհիվ է, որ հայ ժողովուրդը բոլորին կարողացել է ապացուցել, որ մեր ազգային առանձնահատկություններից մեկը նվիրումն է մեր ազգին և աշխատանքին: Բաժակ խփելուց բացի, յուրաքանչյուր շինարարի ամենակարևոր ցանկությունն առանց փորձությունների և որակով աշխատանք իրականացնելն է: Անորակ աշխատանքը շիրակցի շինարարը բացառում է, իսկ իր մասնագիտությունը համարում կարևորներից մեկը: Եթե 2009-ին կապված ֆինանսական ճգնաժամով Հայաստանում ու մասնավորապես Շիրակի մարզում շինարարության ոլորտում անկում գրանցվեց, այս տարի դրական տեղաշարժ կա արդեն: Շիրակի մարզում մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներից բացի շինաշխատանքներ են իրականացվում մնացած բոլոր ոլորտներում ևս: Շինարաների ջանքերով ստեղծված ձեռակերտ միջավայրը մեծ նշանակություն ունի ցանկացած մարդու համար, անջնջելի նյութական հիշողություններ թողնելու շնորհն հենց շինարարինն է:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59