Տպել
Նորություններ
հիմնվեց կոոպերատիվ
23.08.2011
Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարի այցի նպատակն էր Շիրակի մարզի Այգաբաց գյուղում հիմնվող <Կոոպերատիվ Այգաբաց 2011> գյուղացիական միավորման ծրագրի քննարկման, ինչպես նաև համայնքի բնակիչների կարծիքն իմանալը: Ծրագիրը Հայաստանում արդեն 8 ամիս է մեկնարկել է: Այն կիրառվելու է հանրապետության 55 համայնքներում, որոնցից 9-ը լինելու են Շիրակի մարզում: Փորձնական պիլոտային ծրագիրը առաջինը կիրառվել է Բերդաշեն համայնքում, որտեղ որոշակի փոփոխություններ ու հաջողություններ գրանցվել են, վերջնական արյունքները դեռ ևս շուտ է գնահատել: Ինչպես տեղեկացրեց ծրագրի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, -ծրագիրը նախատեսում է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին, ինչը նախ ակնկալում է ստեղծել արոտավայրերի օգտագործման առավել մրցունակ և կայուն համակարգեր, առավել ևս, որ Այգաբացը հարուստ չէ ջրովի տարածքներով: Պարոն Խաչատրյանը առաջնահերթ համարեց արոտավայրերի մշակման խնդիրը: Դրանք անարդյունավետ են օգտագործվում, չկա ջուր, անասունը զրկված է խմելու ջրից: Ինչու է անհրաժեշտ ստեղծելու կոոպերացիաններ, -իր խոսքում պարզաբանում է նախարարը, մարդիկ կհամախմբվեն և իրենց հարցերն ու խնդիրները ավելի հեշտությամբ կլուծեն: Կոպերացիան, պետք չէ շփոթել Խորհրդային տարիների կոլխոզների հետ, կոոպերատիվի ստեղծման հիմքում ըկած է կարևոր մի հանգամանք` կամավորության սկզբունք, ով չի ցանկանա, մեկ ամիս, երկու ամիս կամ երբ ինքը ցանկանա իր սեփական ցանկությամբ կարող է դուրս գալ կոոպերատիվից, բոլորը պետք է մի բան քաջ գիտակցեն, որ սա կամավոր սկզբունքով է, մեկը դուրս կգա, եթե մեկ ուրիշը ցանկություն հայտնի, ինքը կմտնի կոոպերատիվ: Դահլիճում հավաքված գյուղացիները տարբեր բնույթի հարցեր տվեցին նախարարին, իհարկե հարցերի ենթատեքստը միտեսակ վախն էր ծրագրի իրականացման դրական ելքի հետ կապված: Պարոն Կարապետյանը ավելորդ չհամարեց կրկին անգամ կրկնելու այն, ինչ ասել էր մի քանի անգամ, կրկին պարզաբանելով որոշ մանրամասներ, օրինակ, որ միավորվելու դեպքում պետությունը պատրաստակամություն է հայտնում կոոպերացիաներին տրամադրել գյուղտեխնիկա, սերմացու: Գյուղնախարարությունը այս տարի միայն 61 տրակտոր է բաժանել հանրապետության համայնքներին, դրանք առաջնահերթ տրամադրվել են կոպերացիաներին: Գյուղացիները մտահոգություն հայտնեցին, որ արհեստական սերմնավորման համակարգի կիրառման ու կաթնատու կովեր ունենալու դեպքում դժվարություններ առաջ կգան կորնկանով անասուններին կերակրելու հարցում:
Գյուղի ոռոգման ջրի հարցը մշտապես բարձրացրել են գյուղացիները և տարբեր ատյաններում, և տարբեր այցելուների առջև, այսօր բացառություն չեղավ, նախարարին էլ ներկայացվեց հարցը: Պարոն Կարապետյանը նշեց, - որ խնդրից տեղյակ է, ավելին, այն նախկինում տարբեր ծրագրերի մեջ մտած է եղել, բայց լուծում չի ստացել: Խոստացավ հետևողական լինել հարցի լուծմանը, և անպայման հարցը մտցնել առաջիկա որևէ ծրագրի մեջ: Այգաբացի բնակիչները մինչ գյուղնախարարի այցը, ծանոթացել էին կոոպերատիվի ծրագրին, իսկ հանդիպման վերջում տվեցին իրենց համաձայնությունը, և գյուղում ստեղծվեց <Արոտօգտագործողների միավորում> սպառողական կոոպերատիվը:
Պատասխանելով լրագրողների մի քանի հարցերի կապված գյուղմթերքի և շաքարավազի թանկացման հետ պարոն Կարապետյանը նշեց - կաթնամթերք արտադրողը ավելացնում է կաթնամթերքի յուղայնությունը, բարձրանում է որակը, բարձրանում է նաև գինը: Չեք մոռացել որ անցած տարի կաթը մթերվում էր 80-90 դրամով, մի շիշ ջերմուկից էժան, հորդորեցինք կաթնամթերք արտադրողին թանկ գնելու, գյուղացուն էլ ասեցինք, որ էժան չտա, պարզ պարզ է, որ պետք է թանկանա: Ինչ վերաբերում է շաքարավազին, դա էլ կապված է նրա հետ, որ մենք այն արդեն թանկ գնով ենք ներկրում, քանի որ մեր կուտակած պաշարները վերջացել են: