Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

հարկեր

23.08.2011

 

2011-ի առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները հավաքագրել են 80.1տոկոսով, նախատեսված 881մլն-ի փոխարեն հավաքագրվել է 705մլն 721հազար դրամ: Հարկերի գանձման ցուցանիշներով ամենացածրը Աշոցքի տարածաշրջանն է, որտեղ առաջին կիսամյակում հարկերը հավաքագրվել են 38.9տոկոսով, յոթ ամիսների ընթացքում 40.3տոկոս: Պատասխանատուները ցուցանիշներով մտահոգված են, դրա պատճառներից մեկը համարվում է համայնքապետերի թերի աշխատանքը: Փոխմարզպետ Սեյրան Պետրոսայանի ղեկավարությամբ տարածքային վարչության պատասխանատուները հանդիպեցին Աշոցքի տարածաշրջանի համայնքապետերի, այնուհետեւ մարզի այն համայնքների ղեկավարների հետ, որտեղ սեփական եկամուտների գանձման ցուցանիշները չեն հասել մարզի միջին ցուցանիշին:
Աշոցքի տարածաշրջանի համայնքապետերի հետ հանդիպումն ու խորհրդակցությունը Շիրակի մարզպետի հանձնարարականն է,- ասում է փոխմարզպետը: Համայնքապետերին աջակցություն, խորհրդատվություն ապահովելը մարզային իշխանությունների պարտավորությունն է, իսկ համայնքապետերի պարտականությունը լիարժեք ու պարտաճանաչ աշխատանքը:
Ըստ փոխմարզպետի գյուղապետարաններում համայնքի հոգսերով մտահոգ ղեկավար պետք է աշխատի, հետևւողականությունն ու պատասխանատվությունն է, որ կհանգեցնի դրական ցուցանիշների: Աշոցքի տարածաշրջանի հինգ համայնքներ են հարկային պարտավորությունները կատարել 90-100տոկոսով, Թորոսգյուղը սեփական եկամուտները հավաքել է 102տոկոսով, տարածաշրջանի 8 համայնքներ 50-80տոկոսով են սեփական եկամուտների գանձումներն ապահովել, այնինչ 12 համայնքներ սեփական եկամուտները 50տոկոսից էլ ցածր են հավաքել, ինչն արդեն անընդունելի է:
Եթե հաշվի առնենք այն հագամանքը, որ մարզի գյուղական համայնքներում բյուջեների գումարների գերակշիռ մասը հողի հարկերի գանձումներով է ապահովվում, ապա պարզ է դառնում որ հողի հարկի վճարումը առավել կարևորներից է համարվում: Հիմա Աշոցքի տարածաշրջանում հողի հարկի գանձման ցուցանիշներն ի տարբերություն մյուս հարկատեսակների բարձր է, բայց ոչ գոհացուցիչ, 18-22 կամ 32տոկոս հողի հարկ վճարող համայնքներ կան դեռեւս, ինչպես ասենք Սարագյուղ, Ցողամարգ, Բավրա եւ այլն: Համայնքապետերը անհասկանալի սրտնեղում են, - բնակիչները գտնվում են սոցիալական վատ պայմաններում, Աշոցքը չպետք է համեմատել մյուս տարածաշրջանների հետ:
Արտերկրում գտվողներից գանձումներն ապահովելը խնդիր է,- համաձայնում է փոխմարզպետը, բայց ոչ անլուծելի, նույն տարածաշրջանում կան համայնքներ, որոնք պարտավորությունները նույն պայմանններում կատարում են, սրանք պատճառաբանություններ են ընդամնեը: Հարկ հավաքելը հեշտ գործ չէ բոլորը գիտեն, բայց որ անհնար էլ չէ` դա փաստ է:
Այդպիսի օրինակները շատ են, և տղամարդ համայնքապետերին չէ որ պետք է օրինակ բերել: Առավել ցայտուն օրինակ Ախուրիկ համայնքն է, որտեղ համայնքապետը կին է, նրա աշխատանքի անցնելուց հետո էլ սեփական եկամուտների հավաքագրմամբ ամենացածր հորիզոնականներից մեկում գտվող Ախուրիկը հարկային պատրավորությունները պարտաճանաչորեն կատարում է: Բնակիչները բնականաբար չեն փոխվում այնպես որ պատճառաբանել, թե համայնքներում հարկերը չեն վճարում զուտ ֆինանսական խնդիրներով պայմանավորված` իրավացի չի լինի:
 Ի տարբերություն մարզի շուրջ երեք տասնյակ համայնքների, որտեղ 100 եւ ավելի տոկոս հարկերի հավաքագրում է ապահովվել, մարզի 70համայնքներում հարկերի հավաքագրման ցուցանիշը չի հասել միջին մարզային ցուցանիշին, այսինքն 80տոկոսին: Այս համայնքապետերի հետ էլ հաջորդ հանդիպումն էր, վերջիններիս ևս փոխմարզպետը հորդորեց պատասխանատու աշխատանք ցուցաբերել: Սեփական եկամուտների հավաքագրումն օգուտ կբերի համայնքին, այդ գումարներն ամբողջությամբ ծախսվում են տվյալ համայնքների հոգսեի թեթևացմանը,-ասում է փոխմարզպետն ու ավելացնում, որպես կանոն հարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարող համայնքներում են տարատեսակ ծրագրեր իրականացվում, քանի որ բյուջեում գումար ունեցող համայնքը կկարողանա համաֆինանսավորում իրականացնել և ընդգրկվել այս կամ այն ծրագրում, ինչի արդյունքում նորոգվում են ոռոգման կամ խմելու ջրի ցանցերը, ճանապարհները, լուսավորություն է անցկացվում և այլն: Ըստ փոխմարզպետի համայնքապետերը սեփական եկամուտների ապահովման նոր մոտեցումներ պետք է մշակեն, ինչը կենթադրի համայնքների ղեկավարների կողմից օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքների և պարտականությունների կատարում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23