Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

գյուղնախարարի այց

23.08.2011

 

Այսօր աշխատանքային այցով կրկին մարզում  էր  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի այցի նպատակն էր ծանոթանալ Կառնուտում <Արմենիա Թեքնոլոջի Գրուպ հիմնադրամ> ֆերմերային տնտեսությունում անվար ցանքի տեխնոլոգիա ծրագրով իրականացված աշխատանքների արդյունքներին: Այն ինչ տեսան մարզային գյուղ վարչության ու գյուղատնտեսների ուղեկցությամբ դաշտ եկած նախարարն ու փոխնախարարը, վեր էր սպասվածից, անհավանական էր պատկերացնել, որ նոր տեխնոլոգիայի արդյունքում, այն է  առանց  հողը շուռ տալու, անվար դաշտում,նման բերք կսպասվի:  Հիմնադրամը անվար տեխնոլոգիայով ցանք իրականացրել է մի քանի այլ մարզերում ևս: Որն է անվար ցանքի առավելությունը, այն նախ շահավետ է, քանզի ցանքը,  կուլտիվացումը քիչ ծախեր են պահանջում: Կրճատվում են ծախսերը, կրճատվում է ժամկետները, ակնհայտ բարձրանում է բերքատվությունը: Սա, ինպես իր խոսքում նշեց պարոն նախարարը, կհետաքրքրի յուրաքանչյուր հող մշակողի: Այս տարի, նման տեխնոլոգիայով Հայաստանում մշակվել է 100 հա աշնանացան և 40 հա գարնանացան ցորեն, տեղեկացրեց նախարարը: Անդրադառնալով սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրին,պարոն Կարապետյանը այն խիստ կարևորեց, ասելով, որ ծրագրի լիարժեք իրականացման դեպքում, հանրապետությունում միանշանակ լուծվելու է բարձրորոկ սերմացուի խնդիրը: Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի գարու սերմացու ցանվել է 2500 հա, ցանքերը շատ են, բերքն էլ նախորդ տարվանից առատ, եթե նախորդ տարի գարու միջին բերքատվությունը չէր գերազանցում 20 ցենտները, այս տարի այն կհասնի 25-ի, նշում է նախարաը, իսկ մարզի գյուղվարչության պետը ավելացնում` 30-ի:   Արդյունավեըությունից խոսեց նաև ֆերմերը, և որպես խոսքերի հավաստում ձեռքը շրջեց դեպի դաշտ, -սրանից էլ լավ վկայություն: Դաշտի մի քանի հատվածներում շրջելուց հետո, նախարարը նրան ուղեկցողների հետ այցելեց, Գյումրու Սելեկցիոն կայան` ծանոթանալու ներկրված սերմերի փորձարկման, տեղական սերմերի սորտերի սերմնաբուծության աշխատանքներին: Գյումրու սելեկցիոն կայանում վերջին 10 տարվա  ընթացքում շուրջ 10 նոր բարձր բերքատու սորտեր է ստացվել:  Ստացված էլիտար սերմերը որպես սերմացու տրամադրվել են ֆերմերային տնտեսություններին: Սելեկցիոն կայանում բացի տեղական սորտերից, ցանվել են Ուկրաինայից բերված փորձանմուշներ, որոնք  լավ բերք են ապահովել: Կրասնոդարից ներկրված սերմերն  անջրդի պայմաններում  հեկտարից շուրջ 48 ցենտներ բերք են տվել: Գյումրու սելեկցիոն կայանում տարեկան շուրջ 300 տոննա մաքուր էլիտային սերմ է ստացվում: Նախարարը շրջեց կայանի ողջ տարածքում, եղավ լաբորատորաներում, ծանոթացավ ողջ գործընթացին, հայտնեց իր գոհունակությունը կայանի գործունեության վերաբերյալ: Իսկ ընդհանուր առմամբ գնահատելով ոլորտիվիճակը, պարոն  նախարարընշեց –այս տարի 10,6 տոկոս աճ կա, նախորդ տարվա  15.7տոկոսանկմանփոխարեն: Միանշանակ դրականտեղաշարժը հնարավոր եղավ պետական աջակցության շնորհիվ: Սերմնաբուծության ծրագրից բացի գյուղացիական տնտեսություններին մեծ օգուտ էր ցածր տոկոսադրույքով և պետության կողմից սուբսիդավորված վարկերի տրամադրումը: Երկրորդ փուլով 7,5 մլրդ դրամ կհատկացվի վարկերի սուբսիդավորմանը, 14 տոկոս վարկային տոկոսադրույքի 4տոկոսը կրկին կփոխհատուցի պետությունը, իսկ սոցիալապես  վատ վիճակում գտնվող համայնքների համար փոխհատուցման չափն ավելի մեծ կլինի:  
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51