Տպել
Նորություններ
տնօրենների խորհրդակցություն
25.08.2011
Օգոստոսի 25-ին Գյումրու <Տիրամայր Հայաստան> կենտրոնում հանդիսավոր մթնոլորտում անցկացվեց Շիրակի մարզի հանրակրթական համակարգի հերթական օգոստոսյան խորհրդաժողովը: Մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանն ընթերցեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղերձն ուղղված խորհրդաժողովի մասնակիցներին: ՀՀ Օրհներգից հետո պարոն Պետրոսյանը հակիրճ անդրադարձավ դպրոցական համակարգի կարևորությանը, նշեց, որ այսօր կա որակյալ կրթություն ապահովելու բոլոր նախադրյալները,մնում է միայն նպատակային ու ճիշտ օգտագործել ունեցած ներուժը:
Շիրակի մարզի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Սահակ Մինասյանը անդրադառնալով մարզում իրականացվող և արդեն գրեթե ավարտին հասնող դպրոցաշինության շրագրին, և այն, որպես կրթության որակի բարձրացմանը արդյունք նշեց, - Խորհրդային տարիներից մենք ժառանգել էինք խարխուլ, կիսափուլ շենքային հարմարություններ և գրեթե նույն բովանդակությամբ դպրոցներ, այսօր դրանցում շենքային հարմարությունների ցանկացած բարելավում գնահատվում է առանց համեմատականի և ողջունվում միայն ծափերով: Մեր մարզը կրթության միջոցներով, շենքային պայմաններով ու հարուստ նյութատեխնիկական բազայով, կարելի է համեմատել եվրոպական մի շարք առաջատար կրթական համակարգ ունեցող երկրների հետ: Սակայն, որքան էլ որ համեմատվենք որոշ եվրոպական երկրների հետ, միևնույնն է կան մի քանի թվային տվյալ, որոնք ինչպես նշեց պարոն Մինասյանը, այն է. հիմնական դպրոցի շրջանավարտներից 826-ը այս տարի դուրս է մնացել ուսուցման համակարգից. շրջանավարտների 6,5 տոկոս գերադասել է ուսումը շարունակել վարժարաններում և ավագ դպրոցներում, իսկ 9,27 տոկոսը խուսափել են այդ ճանապարհից ընտրելով քոլեջկամ արհեստագործական ուսումնարան: Դա նշանակում է, մեզ մոտ հանրակրթական դպրոցների հիմնական հատվածի ծրագրերը բավարար յուրացնում է ընդամենը ավարտածների 10-12 տոկոսը, հիմնական և ավագ դպրոցների միջև կա լուրջ խնդիր, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ համակարգում անելիքներ դեռ շատ կան: Կրթության լավ որակ ունենալը, կախված է նախ առաջին դասարանից ու դասվարից: Նշելով, որ առաջընթացն այս առումով թույլ է, վարչության պետը որպես փաստ օրինակ բերեց հանրապետական` հեքիաթ պատմելու մրցույթում մարզից ներկայացված ընդամենը 8-9 դպրոցներին` իրենց 18 աշակերտներով, վարչության պետը հորդորեց այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել և դասվարից ևս պահանջել բարձրագույն կրթություն: Եզրափակելով իր խոսքը, կրթության ոլորտի բարեփոխումներն ու հիմնախնդիրները ներկայացնելու համար վարչության պետը ձայնը տվեց ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանին` շնորհավորելով տիկին Հարությունյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Փոխնախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց տաս կետից ավելի , նախապես կազմված հիմնահարցերի ու փոփոխությունների ցանկ` առանձին-առանձին խոսելով դրանցից յուրաքանչյուրի մասին: Փոխնախարարը հորդորեց տնօրեններին անպայման ծանոթանալ կառավարության կողմից 2011 թվականին հաստատված , Հանրակրթության պետական չափորոշիչ փաստաթղթին: Տիկին Հարություննյանն իր խոսքն սկսեց ուսումնական ծրագրերի և դասագրքրերի փոփոխություններից, և հավաստեց, որ դպրոցներից արձագանք և դժգոհություններ նախարարությունը ստանում է միայն փաստաթուղթը հաստատվելուց հետո, այն դեպքում, երբ դրանք մեկ տարի տեղադրվում են նախարարության կայքում, օրինակները ուղարկվում են դպրոցներ: Տիկին Հարությունյանը հորդորեց տնօրեններին, կայք-էջերում տեղադրված փաստաթղթերին ծանոթանալ ինչքան հնարավոր է շուտ, և առաջարկներն ու կարծիքները հայտնել, մինչև դրանց դպրոց մտնելը: Դասագրքերը ծանրաբեռնված են, նյութերը սեղմված` հագեցած անուններով, տարեթվերով, տերմիններով ու սահմանումներով, լեզուն գիտական է, ինչն էլ երեխաների համար ուսուցումը դարձնում է ավելի դժվար -նշեց տիկին փոխնախարարը: Սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան` դասագրքի քաշը չպետք է գերազանցի 200-300 գրամը, ինչը նշանակում է` մեկ դասագիրքը կարող է ունենալ 200-300 էջ, ուստի նյութը չսեղմել հնարավոր չէ: Միակ առարկաները, որտեղ դասաժամերի կրճատումներ չեն եղել, մաթեմատիկան է և հայոց լեզուն:Տիկին Հարությունյանն անդրադարձավ շախմատ առարկային, որը տարրական դպրոցի երկրորդ դասարանից է ներդրվել և պարտադիր առարկա է. սեպտեմբերից ֆիզկուլտուրային 3 դասաժամի փոխարեն 2 դասաժամ կհատկացվի, մեկը կտրամադրվի շախմատին, իսկ վերջինիս մեկ դասաժամն էլ կվերցվի դպրոցական մյուս առարկաներից: Շախմատը դպրոցներում կարող են դասավանդել միայն վկայականներ ստացած ուսուցիչները, ուսուցումը կազմակերպվելու է հատուկ` մասնագիտացված լսարաններում, իսկ համապատասխան գույքը դպրոցները կստանան մինչև սեպտեմբերի վերջ: Խորհրդակցության ավարտին կրթության վարչության պետը ընթերցեց ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած Գյումրու <Ֆոտոն> վարժարանի սաների և տնօրենի շնորհակալական նամակը ուղղված Շիրակի մարզպետին: