Տպել
Նորություններ
փոխտնօրենների խորհրդակցություն
25.08.2011
Մինչև Տիրամայր Հայաստանի կենտրոնում կմեկնարկեր հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդաժողովը, Գյումրու թիվ 21 <Օյունջյան> դպրոցում, մեկնարկեց փոխտնօրենների խորհրդակցությունը, որը վարում էր Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Նուրիջան Մանուկյանը: Նման խորհրդակցություն հանրապետությունում անցկացվում էր առաջին անգամ, որին մասնակցում էին ոչ միայն դպրոցների փոխտնօրենբներ, այլ նաև ուսուցիչներ: Պարոն Մանուկյանը ներկաներին նախ ներկայացրեց որոշ դրույթներ օրենքից` այն մասին,թե ասենք, ուսումնական հաստատության ուսուցիչ ով կարող է լինել, նա, ով ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա մասնագիտական ստարժ: Մինչ նիստերի դահլիճում անցկացվում էր խորհրդակցությունը, դասասենյակներում փոքր ինչ ուշացումով մեկնարկեցին սեսիոն պարապմունքները, որտեղ ներկայացվեցին կրթության համակարգին վերաբերող փոփոխություններ, և մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց հենց դրանց վրա, որպեսզի ուսումնական տարվա ընթացքում դժվարություններ չունենան: Խորհրդակցության ընթացքում քննարկված խնդիրները հատկապես վերաբերում էր աշակերտների ընդունելության կարգի փոփոխություններին, բացակայություններ ունեցող աշակերտների հաջորդ դասարան փոխադրելու հարցին: Ըստ խորհրդակցության կազմակերպիչների նորություն էր ուսւցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացը, ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթները, որոնք կյանքի են կոչվելու այս ուսումնական տարվանից: Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է այն տնօրեններին, որոնց 65 տարին լրանալու է նշանակվելուց 1 տարի հետո: Նրանց համար հավաստագրման քննությունը կազմակերպվում է միայն գրավոր փուլով, բանավոր փուլին նրանք այլևս չեն մասնակցի, ավելին, նրանք կարող են վերապատրաստում անցնել ըստ ցանկության, բայց առանց վճարման: Փոքր ինչ բարդացել է էքստեռն քննությունների անցկացման կարգը. 16 տարին լրացած և դպրոց չգնացած երեխաներն, ի տարբերություն նախորդ տարիների, երբ կարող էր մի քանի անգամ քննություն հանձնել, այժմ քննություն հանձնելու միայն մեկ հնարավորություն ունի, այն էլ ոչ թե նախկինի նման իր դպրոցում կամ դրա համար նախատեսված միսնական քննական կենտրոնում, այլ Երևանում: Գուցե դա է պատճառը, որ այս տարի էքստեռն քննություն հանձնած շուրջ 95 աշակերտներից միայն 5 են ավարտական վկայական ստացել: