Տպել
Նորություններ
Նոր Կյանքի դպրոցի բացման արարողություն
01.09.2011
Դեռևս նախորդ տարի Շիրակի մարզի Նոր Կյանք, Արևշատ և Սարակապ գյուղերում <Լինսի> դպրոցաշինություն ծրագրով մեկնարկեցին հիշյալ գյուղերի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Բոլոր երեք դպրոցների շին աշխատանքներն ավարտվեցին ժամկետից շուտ, և բարձր որակով: այսօր` Սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Նոր Կյանք և Արևշատ համայնքներում իսկական տոն էր, հիմնանորոգումից հետո շահագործման էին հանձնվում համայնքների դպրոցները: Նոր Կյանքի դպրոցը կառուցվել էր դեռևս 1969 թվականին, և ինչպես դպրոցի տնօրենը նհավաստեց, այն երբևէ հիմնանորոգման չի ենթարկվել:
Հիմնանորոգման արդյունքում ավելացել է մեկ ուսումնական մասնաշենք իր նկուղային հարկով: Դպրոցը հիմա մոտ 200 աշակերտ ունի, բայց ինչպես տնօրենը հույս հայտնեց,- անպայման աշակերտների թվի աճ կլինի:
Նոր Կյանք և Արևշատ գյուղերի հիմնանորոգված դպրոցների բացման արարողությանը մասնակցելու նպատակով համայնքներ էին այցելե ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մարզպետ Աշոտ Գիզիրյանը, <Լինսի> հիմնադրամի Դպրոցաշինություն ԾԻԳԻ գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը:
Ինչպես իր ելույթում նշեց Հրայր Սարգսյանը, 10 մլն դոլար արժողությամբ ,Դպրոցաշինություն ծրագիրն արդեն ավարտված է: Այն ներառում էր Լոռու և Շիրակի մարզերի երեքական դպրոցների կառուցում և վերակառուցում: 10 մլն-ից 5,5 մլն դոլարը ծախսվել է Շիրակի, իսկ 4,5 մլն-ը` Լոռու մարզում: Հիմնանորոգված դպրոցներն ունեն խաղահրապարակներ, հանդիսությունների դահլիճ, հոյակապ մարզադահլիճ, բուժկետ, լաբորատորիաներ, ճաշարան, լոկալ ջեռուցման համակարգ, տաք և սառը օդամատակարարման համակարգեր, իսկ կոյուղու մաքրման համար նախատեսված ջրահեռացման կայանն այս ծրագրով առաջին անգամ է կիրառվել` շրջակա միջավայրը չաղտոտելու նպատակով: ՆորԿյանքի դպրոցը նորաբաց նկուղային մասում ունի նաև հրաձգարան:
Դպրոցների հիմնանորոգումն իրականացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Շինարարության իրականացման 1 քմ-ի արժեքը կազմել է 170-200 հազար դրամ: Դպրոցների հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2010 թվականի ամռանից և նախատեսված ժամկետից երեք ամիս շուտ հանձնվեցին շագհագործման,-ասաց Հ.Սարգսյանը:
ՆորԿյանքի վերանորոգված դպրոցը նախատեսված է շուրջ 360 աշակերտի համար, Արևշատինը` 360, իսկ Սարակապի դպրոցը` 240 աշակերտ համար:
Մեծ էր ուրախությունն ու խանդավառությունը նաև Արևշատ համայնքում: Շահագործման էր հանձնվում բանաստեղծուհի Մետաքսեի անունը կրող դպրոցը, որին մասնակցում էր Մետաքսեն: Սեպտեմբերի 1-ի դրությամբ դպրոց կհաճախի շուրջ 280 աշակերտ, սակայն հիմնանորոգված դպրոցը նախատեսված է մոտ 360 աշակերտի համար: Դպրոցն այս տարի 28 առաջին դասարանցի է ընդունել:
Արևշատի դպրոցի բացմանպատիվը տրվեց գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանին և բանաստեղծուհի Մետաքսեին: Միջոցառման ավարտին ՀՀփոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, որոնցից ամենակար և որը անմիջապես կապ ուներ օրվա խորհրդի հետ և կրկին վերաբերվում էր Նոր Կյանք համայնքի հարևանությամբ Վարդաքար համայնքի դպրոցական շենքի խնդրին: Փոխվարչապետը ավելորդ չհամարեց ևս մեկ անգամ կրկնելու, - որ շահագործման հանձնվող դպրոցն այնքան լավն է, որ յուրաքանչյուր մարդ կերազեր, որ իր երեխան հաճախի նման դպրոց: Վարդաքարցիները այդ հնարավորությունն ունեն, և ինչ որ տեղ պարտավոր են իրենց երեխաներին բերելու Նոր Կյանքի հիմնանորոգված այս հոյակերտ դպրոց, մինչև ֆինանսական միջոցներ կլինեն, և հետագայում կկառուցվի նաև Վարդաքարի դպրոցը:
2011 թվականին ՀՀ Շիրակի մարզում ֆինանսական տարբեր աղբյուրներով դպրոցաշինության համար հատկացվել է 3.53 մլրդ դրամ: 30 դպրոցներում իրականացվում են կրթական ոլորտի օբյեկտների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և այլ աշխատանքներ: <Մուշ-2> թաղամասում, Ախուրիկում, Աշոցքում և Արեգնադեմ համայնքներում իրականացվում են նոր դպրոցական շենքերի կառուցում: 11 դպրոցներում իրականացվում են ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ, որից` 3 դպրոցում <Լինսի> հիմնադրամի միջոցներով ավարտվել են /ՆորԿյանք, Արևշատ, Սարակապ/, 1 դպրոց` Հայ Օգնության ֆոնդի միջոցներով /Գյումրու <Օյունջյան> թիվ 21 դպրոց- վարժարան/:
Կաթսայատների կառուցման և ջեռուցման համակարգերի անցկացմանա շխատանքներ են իրականացվում 6 դպրոցներում, կտուրների, հատակների, սան.հանգույցների և այլ մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվում թվով 9 դպրոցներում: