Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարակապի դպրոցի բացման արարողություն

02.09.2011

 

Այսօր շահագործման հանձնվեց մարզի Սարակապ համայնքի դպրոցը:  Դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը  մասնակցելու նպատակով Շիրակի մարզպետի ուղեկցությամբ Սարակապ էին այցելել  ՀՀ  Վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Սարակապի միջնակարգ դպրոցը ևս վերակառուցվել է ,Լինսի հիմնադրամի ,Դպրոցաշինություն ծրագրի շրջանակներում: Հյուրերը շրջեցին դպրոցում, վարչապետը թենիս խաղաց մարզպետի հե: Հյուրերը ծանոթացան վերակառուցումից հետո ստեղծված պայմաններին, պարոն Սարգսյանը զրուցեց բարձր դասարանցիների հետ, բոլորին հատկապես շատ դուր եկավ քիմիայի լաբորատորայում աշակերտական սեղանին հարմարեցրած ջրածորակը, որտեղից ջուր էր հոսում:
Սարակապի դպրոց հաճախող աշակերտների թիվը շատ չէ, ներկայում հասնում է 117-ի, սակայն դպրոցը հնարավորություն ունի ընդունելու 216 աշակերտ: Դպրոցի վերակառուցման համար ներդրվել է շուրջ 537 մլն դրամ: Դպրոցն ունի գեղեցիկ մարզական և շատ հետաքրքիր ճարտարապետական ոճի տանիքով հանդիսությունների դահլիճներ, նոր կաթսայատուն, լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի ժամացույցային համակարգեր: Դպրոցն ամբողջովին կահավորված է, համալրված կրթական և մարզական գույքով, ինչպես նաև համակարգիչներով: Դպրոցի մասնաշենքում գործելու է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ 24 երեխայի համար: Հյուրերն  այցելեցին  նաև նախակրթարան, հետաքրքրվեց երեխաների սննդի կազմակերպման հարցերով:
Պարոն Սարգսյանը շնորհավորելով աշակերտներին՝ կրթական հաստատության բացման և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նշեց, որ դպրոցաշինությունը կառավարության առաջնահերթ ծրագրերի թվում է: - Նման հիասքանչ դպրոցները նոր շունչ են հաղորդում նաև գյուղական կյանքին և ժողովրդի մոտ ապագայի նկատմամբ ձևավորում վստահություն, ինչն այսօր ամենակարևորն է մեր երկրում: Կառավարության ղեկավարը՝ հույս հայտնեց, որ Սարակապի դպրոցը  ուսուցիչների աշխատանքի և աշակերտների՝ գիտելիքների նվիրման աստիճանով, կլինի հանրապետության լավագույն դպրոցներից մեկը: ՀՀ Վարչապետը Սարակապի դպրոցին նվիրեց համակարգիչ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22