Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջհամայնքային Մշակութային ցուցահանդես

08.09.2011

 

Այսօր Գյումրիում մեկնարկեց ՀՀ տարածքային կառավարման և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ իրականացվող Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդես (մարզային «ArtExspo») և մրցույթ-փառատոնը: Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գյումրի էր ժամանել  ՀՀ Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար պարոն Արմեն Գեւորգյանը, մշակույթի նախարարի, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ: Պարոն Գևորգյանը ուղեկցող անձանց հետ նախ այցելեց վերանորոգվող թիվ 15 դպրոց, պետ բյուջեի տրամադրած 50 մլն. դրամ ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է դպրոցի սպորտ դահլիճը և հանդիսությունների սրահը, հավանաբար շուտով տեղի կունենա նաև հիմնանորոգված տարածքների բացման արարողությունը: Պարոն Գևորգյանն այցելեց նաև Գյումրու Լալայան փողոց, որը երկար տարիներ քանդված լինելուց հետո, վերջապես պետ բյուջեի տրամադրած 40 մլն. դրամով հիմնանորոգվել է 700 մետր ճանապարհահատված, այն ևս շուտով կհանձնվի շահագործման: Շին հրապարակներ այցելությունից հետո հյուրերը վերադարձան
Գյումրու կենտրոնական հրապարակ, և մասնակցեցին առաջին մշակութային ցուցահանդեսին: Հյուրերը մեկ առ մեկ շրջեցին բոլոր տաղավարներով, ծանոթացան մշակութային առավել հետաքրքիր ցուցադրություններին, մասնակցելով գյումրվա հյուրասիրությանը, որը հիրավի անզուգական էր իր բովանդակությամբ և մատուցման վարպետությամբ:  
պավորությունը շատ լավ է, դրական եմ լիցաքավորված, քանզի նման միջոցառում նախ առաջին անգամ է այս ձևաչափով կազմակերպվում, սա այն հնարավորությունն էր,  որին կարող էին մասնակցել բոլորը, հետո էլ կարելի է ասել մշակութային հնարավորությունները կուտակված են մի տեղում, այսինքն, հնարավորություն կա հենց այսպես էլ գնահատել մշակութային կյանքը մեր մարզերում,-լրագրողների հետ հարցազրույցում նշեց Արմեն Գեւորգյանը: Պարոն Գևորգյանն անդրադարձավ նաև ՏԻՄ համակարգին, նշեց, որ 15-ամյա ՏԻՄ համակարգը ճիշտ է կայացել է, բայց հեռու է կատարյալ լինելուց: Վարդանանց հրապարակում երգով պարով ու ասմունքով, ոչ մրցութային համարներով հանդես եկան մարզերից ժամանած գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները:  
Միջոցառմանն իրենց մշակութային ժառանգությունը «ArtExspo» ցուցահանդեսին ամենատարբեր ձևերով ներկայացնելու հնարավորություն ունեցան հանրապետության բոլոր մարզերը նախապես տեղադրված 90 տաղավարներում: «Մշակութային լավագույն քաղաքային համայնք», «Մշակութային լավագույն գյուղական համայնք», «Լավագույն մշակույթի տուն», «Լավագույն դպրոց (մշակութային կրթության ոլորտ)», «Լավագույն գրադարան», «Լավագույն թանգարան (պատկերասրահ, ցուցասրահ)», «Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող», «Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտ», «Պատմամշակութային ժառանգության պահպանմանև օգտագործման լավագույն օրինակ». 10 անվանակարգերում: Մրցույթ-ցուցահանդեսին շուրջ 90 քաղաքային և գյուղական համայնքներ պայքարում են իրենց անվանակարգում հաղթելու համարԻ դեպ, յուրաքանչյուր մարզից նվազագույնը 3 գյուղական համայնքի մասնակցություն մրցույթին պարտադիր պայման էր:    
Զուգահեռ կենտրոնական հրապարակում անցկացվող միջոցառմանը, Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Լավագույն պարային խումբ (անհատ կատարող)», «Լավագույն ազգային նվագարանների խումբ (անհատ կատարող)», «Լավագույն ժողովրդական երգի համույթ (անհատ կատարողանվանակարգերում
իրենց ուժերն էին փորձում հանրապետության տարբեր մարզերից ժամանած շուրջ երեք տասնյակի հասնող խմբեր ու անհատ կատարողներ: Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի և մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 12-ին, իսկ գալա համերգը կկազմակերպվի Երևանում` օպերայիև բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ էլ տեղի կունենա մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունըՀաղթող մասնակցիներին սպասվում են 300-ից մինչև 500 հազար դրամի չափով մրցանակներ:
«Լավագույն մշակութային մարզ» անվանակարգում հաղթող կճանաչվի այն մարզը, որի համայնքներն առավել առաջադրված կլինեն անվանակարգերի մրցույթին:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42