Տպել
Նորություններ
Հարութ Սասունյանը Շիրակի մարզում
13.09.2011
Կատարված աշխատանքներից գոհ եմ
Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզ էր ժամանել Հայկական Միացյալ Հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը: Շիրակի մարզպետի տեղակալի և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատակիցների ուղեկցությամբ պարոն Սասունյանը այցելությունը սկսեց Սարակապ համայնքից: <Լինսի> հիմնադրամի դպրոցաշինություն ծրագրի 2-րդ և վերջին փուլում, Շիրակի և Լոռու մարզերում կառուցվեցին և հիմնանորոգման ենթարկվեցին վեց դպրոց, որոնց շինարարական աշխատանքների համար պահանջվեց 10 մլն. դրամ: -Ամեն ինչ արվել է որակով, ուրախ եմ, որ երեխաները պիտի հաճախեն լավ դպրոց, նշանակում է հատկացված գումարները ծախսվել են նպատակին, իր խոսքում նշեց պարոն Սասունյանը: Դպրոցներն ունեն գեղեցիկ մարզական և հանդիսությունների դահլիճներ, նոր կաթսայատներ, լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի ժամացույցային համակարգեր: Դպրոցներն ամբողջովին կահավորված են, համալրված կրթական և մարզական գույքով, ինչպես նաև համակարգիչներով: <Լինսի> հիմնադրամի միջոցներով շահագործման է հանձնվել 16 դպրով շուրջ 32 մլն. դոլար արժողությամբ, ինչպես նշվեց, որից 10 մլն. տրամադրվել է Շիրակի և Լոռու մարզերում հիմնանորոգված վեց դպրոցներին: <Լինսի> հիմնադրամի միջոցներով շահագործման է հանձնվել 3700 բնակարան: Սուտ ու կեղծիք որակեց Հարութ Սասունյանը այն խոսակցությունները, իբր թե Քըրք Քըրքորյանը նեղեցել է, այդ պատճառով էլ դադարեցրել է ֆինանսավորումը: - Եթե Քըրքը որոշի շարունակել աջակցություն ցուցաբերել, ես ուրախ կլինեմ, որ այն կրկին կլինի հիմնադրամի միջոցով: Իսկ ինչպես նշեց Դպրոցաշինություն ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը, -ճիշտ է, ծրագիրն ավարտվել է, բայց մենք միևնույնն է, մեկ տարի երաշխիքային աշխատանք ենք տանելու, եթե իհարկե դրա կարիքը լինի: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի տեղեկացմամբ, - 2011 թվականին ՀՀ Շիրակի մարզում ֆինանսական տարբեր աղբյուրներով դպրոցաշինության համար հատկացվել է 3.53 մլրդ դրամ: 30 դպրոցներում իրականացվում են կրթական ոլորտի օբյեկտների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և այլ աշխատանքներ: <Մուշ-2> թաղամասում, Ախուրիկում, Աշոցքում և Արեգնադեմ համայնքներում իրականացվում են նոր դպրոցական շենքերի կառուցում: 11 դպրոցներում իրականացվում են ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ, որից` 3 դպրոցում <Լինսի> հիմնադրամի միջոցներով ավարտվել են /ՆորԿյանք, Արևշատ, Սարակապ/, 1 դպրոց` Հայ Օգնության ֆոնդի միջոցներով /Գյումրու <Օյունջյան> թիվ 21 դպրոց- վարժարան/: Կաթսայատների կառուցման և ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքներ են իրականացվում 6 դպրոցներում, կտուրների, հատակների, սան.հանգույցների և այլ մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվում թվով 9 դպրոցներում: