Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզին տրամադրված էլիտա սերմացուն կբաշխվի առաջիկա օրերին

18.09.2011

 

 

Աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ գյուղփոխնախարար Սամվել Գալստյանը։ Այցի հիմնական նպատակն էր հանդիպել մարզի հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ումից էլ որոշ պարզաբանումներ ստացանք հանդիպման վերաբերյալ։ Հանդիպման հիմնական նպատակն էր էլիտա սերմացու ստանալու համար դիմած ֆերմերների հետ սերմացուի տրամադրման հարցերի քննարկումը և որոշ հարցերի պարզաբանումը։ Առաջին փուլը մեկնարկեց 2010-ին, երբ մարզին հատկացվեց 93 տոննա էլիտա տեսակի առաջին վերարտադրության ցորենի սերմացու, որի պայմանագրային պայմանն էր մեկը երկուսի հարաբերությամբ հետ վերադարձնելը։ Արդյունքում հետ է վերադարձվել 186,95 տոննա սերմացու։Երկրորդ փուլով 2011 թվականի աշնանացանի համար մարզին հատկացվել է 687 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու, որը բաշխվելու է մարզի բոլոր համայնքների 0,4-ից մինչև 3 հա և ավելի հողատարքծք ունեցողներին։ Սերմացուի բաշխումը համայնքներին կկատարվի հաշվի առնելով նախորդ հինգ տարիների միջին ցանքը։ Ինչ վերաբերվում է արդեն այս տարվա սերմացուի տրամադրման ծրագրի քննարկմանը, նշենք, որ սերմացու ստանալու համար մարզից դիմել են 104 շահառուներ, ում ներկայացրած հայտերը ուսումնասիրվել, և չափորոշիչների համապատասխանության վերաբերյալ պարզաբանումներ տրվել է իրենց իսկ մասնակցությամբ։ Որոշ շահառուների հայտեր մերժվել են չափորոշիչների անհամապատասխանության պատճառով, ինչն էլ դժգոհության և հարմար առիթ էր հանդիսացել բողոքը շոու տեսքով ներկայացնելու համար։ Անկախ դժգոհությունից և դահլիճում արտահայտած ավելորդ մտքերից, էլիտա սերմացուի բաշխումն իրականացվում է հստակ ներկայացվող պահանջներով և դրանց հիմման վրա կնքվող պայմանագրերի համաձայն, որոնք են` նախ էլիտ տեսակը, դա երբեք չցանված տեսակն է , և դրա առաջին ցանքի համար պարտադիր պահանջ է ցանքն իրականացնել 7 հա-ից ոչ պակաս հողատարածքում, որտեղ նախորդ տարի չի ցանվել հացահատիկի մշակաբույս։ Պահանջը շատ պարզ է, բայց պարտադիր, քանզի լավ բերք ստանալու համար կան մի շարք կարևոր պահանջներ, որոնց ճիշտ պահպանման դեպքում, կունենանք շատ ավելի բարձրորակ բերք։ Երկուշաբթի օրվանից մարզում կսկսվի սրմացուի բաշխման գործընթացը։ Ստորև ներկայացնում են տեղեկատվություն, ՀՀ Շիրակի մարզում 2011թթ. Կատարված ցանքի և բերքահավաքի ընթացքի վերաբերյալ /առ.01.09.2011թ./  Միջին բերքատվությունը 2010-ին կազմել է 23 տոննա հա-ից, 2011-ի նախնական տվյալների համաձայն այն կազմել է 26,7 տոննա։ Եթե 2010-ին հացահատիկի համախառն բերքը կազմել է 80041,5 տոննա, այս տարվա նախնական ցուցանիշներով այն կազմում է 93042,5 տոննա ։
 
 
 
 
 

ՀՀ Շիրակի մարզում 2011թթ.կատարված ցանքերի եւ բերքահավաքի ընթացքի վերաբերյալ
հ/հ
Մշակաբույսի անվանումը
2011թ.
/հա
Կատարվել է բերքահավաք
/հա/
Միջին բերքը
/ց/
2011թ.
Համախառն բերք
/տ/
1
Ընդամենը հացահատիկ
35556
34840
26.7
93042
Այդ թվում` աշնանացան ցորեն
17367
17300
29
50170
                  գարնանացան գարի
18189
17540
24.5
42973
2
Կարտոֆիլ
3718
200
250
5000
3
Բանջարեղեն
1526
125
250
3125
4
Կերային մշակաբույսեր
11090
8000
-
73856
Ընդամենը`
51890
 43165
-
 
 -
 

 
 
Անասնագլխաքանակի հաշվառման 2010-2011թթ. համեմատական ցուցանիշները.  
 

Խ.ե.կ.
/հազ. գլուխ/
Որից` կովեր
/հազ. գլուխ/
Խոզեր
/հազ. գլուխ/
Ոչխարներ և այծեր
/հազ. գլուխ/
2010թ.
2011թ.
2010թ.
2011թ.
2010թ.
2011թ.
2010թ.
2011թ.
95934
96717
46100
45540
14528
13517
68366
69141
 
+783
 
-440
 
-1011
 
+775

 
 
 
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45