Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Անկախության օրն է

21.09.2011

 

 
Հայաստանի Հանրապետության Անկախության 20 ամյակին նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին մարզում դեռևս օրեր առաջ, երբ մարզի մի շարք համայնքներում թևածեց ուրախ երգն ու պարը, մարդիկ դուրս եկան փողոց տոնելու յուրաքանչյուր հայի համար անչափ թանկ ու հարազատ, արյան գնով ձեռք բերված Անկախության տոնը: Հազարավոր հայորդիներ իրենց մահկանացուն կնքեցին, մեր երկրի սահմանների պաշտպանության և Արցախի համար մղված ազատագրական պայքարներում: Փառք մեր հերոսներին, հավերժ փառք մեր նահատակներին: Ողջ հանրապետությունում տոն է այսօր, խնդություն: Շիրակ աշխարհն ու Գյումրին  յուրովի նշեցին 20 ամյակին նվիրված միջոցառումները: Նախորդ օրն արդեն մարզի Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն համայնքում տոնական մեծ միջոցառում անցկացվեց, որին չկարողացավ խանգարել նույնիսկ կտրուկ փոփոխված եղանակը: Միջոցառումներ նախատեսված էին և անցկացվեցին մարզի գրեթե բոլոր համայնքներում: Այսօր մի շարք միջոցառումներ անցկացվեցին Գյումրիում: Գյումրու Մանկավարժական ինստիտուտի Անկախության հասակակից ուսանողները Տոնական ուրախ օրը սկսեցին նույնպես  Անկախության հասակակից Գյումրու նորակառույց Անի թաղամասի Սրբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածքում, անցկացվեց տոնական ուրախ միջոցառու և Անկախությանը նվիրված բացօթյա ցուցահանդես: Քաղաքի մեկ այլ հատվածում` <Ծերերի տուն ինտերնատում> տարեցների համար տոնական միջոցառում էին կազմակերպել Գյումրու <Պրոգրես> համալսարանի հենակետային վարժարանի ուսանողներն ու դասախոսները: Մինչ տարեցներին ուրախ օր էին պարգևում ուսանողները, Ամասիայում, ուր վերջերս շահագործման հանձնվեց Հայ-Գերմանական համատեղ կարի գործարանը, իսկական տոնախմբություն էր կազմակերպել համայնքի ղեկավարը: Ժողովրդական տոնախմբությանն իրենց մասնակցությունն էին բերել համայնքի գրեթե ողջ բնակչությունը: Արդեն կեսօրն անց Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեկնարկեց օրվա գլխավոր միջոցառումը: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ողջյունի խոսքից հետո հայտարարվեց տոնական հանդիսավոր միջոցառման բացման արարողությունը: Մարզպետի ողջույնի խոսքից և ՀՀ Օրհներգից հետո  ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ, Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: Պարոն Հակոբյանի ելույթից հետո զեկույցով հանդես եկավ Շիրակի մարզպետը,  ելույթն ամբողջությամբ մեջ ենք բերում.
  Սիրելի Հայրենակիցներ
   Հայաստանի անկախ Հանրապետությունը մեր դարերի երազանքն է, այն ունենալու պատիվը վաստակել ենք մեր սերունդների նպատակաուղղված, անձնուրաց պայքարի ու ջանքերի շնորհիվ:
       Ժողովրդի համար պատմության դասերը ապագայի ամենալավ ուղեցույցներն են:
   Մենք քաջ գիտակցում էինք անկախության արժեքը, գիտակցաբար կատարեցինք մեր ընտրությունը եւ հպարտ ենք դրանով:
     Խորհրդային միության փլուզման ամենադժվար տարիներին կյանքի թելադրանքն էր անկախ պետականության կայացման հիմնարար քայլերի առաջադրումն ու իրականացումը:
 Ուստի կարեւորագույն խնդիր էր անկախության հռչակագրի ընդունումը, որը հայ սահմա¬նադրական մշա¬կույթի պատմության մեջ նոր էջ բացեց : Սա առաջին հերթին «Հայաստանի ժողովրդի միասնական կամքի» արտահայ¬տությունն էր։
       Ողջ աշխարհին ազդարարվեց, որ այսուհետ ինքներս ենք տեր կանգնելու մեր ճակատագրին եւ ստանձնելու պատասխանատվություն Հայաստանի ժողովրդի, համայն հայության եւ միջազգային հանրության առջեւ: 
     Մեր երկիրը նախընտրեց անկախ ապրել, հոգսերն ինքնուրույն լուծել որքան էլ դա դժվար լիներ:
     Հազարամյակների պատմություն ու արմատներ ունեցող մեր ժողովրդի համար պետականության այս 20 տարիները կարելի է համարել մեկ ակնթարթ:
Մեկնարկային պայմանները Հայաստանի Հանրապետության համար չափազանց բարդ էին:
Ազատագրական պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, շրջափակում, մի խոսքով անցումային շրջանի բոլոր բարդությունները:
Պատմական այս կարճ շրջանը լի էր նաեւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծագած բազմաթիվ դժվարություններով: Այդ ժամանակահատվածը պետականության կառուցման, զարգացման եւ կայացման համար ամենաբարդ տարիներն էին: Սակայն ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի ոգին միշտ բարձր է եղել, անգամ ամենաօրհասական պահերին կարողացել ենք դժվար կացությունից դուրս գալ:
Հանուն ազատության, հանուն արժանապատիվ կյանքի այս անգամ էլ միասնական դարձանք ու պայքարեցինք, Արցախյան պատերազմում հայ ժողովուրդը կրկին ծնեց հերոսներ:
Ձեւավորվեց ազգի անվտանգ գոյության երաշխավորը` հայոց բանակը, որը դարձավ տարածաշրջանի ամենամարտունակն ու ոգով ամուրը, իսկ ամենակարեւորը   հաղթանակած բանակ, որն այսօր մեր բոլորի հպարտությունն է, մեր բոլորի հուսալի պաշտպանը:
Ինչպես ներպետական կյանքի, պետական շինարարության, այնպես էլ արտաքին հարաբերությունների ոլորտում անվիճելի ձեռքբերումների շնորհիվ այսօր մեր երկիրը դարձել է միջազգային համագործակցության լիիրավ անդամ:
 Խոչընդոտները կարող են թևաթափ անել, եթե իհարկե չկա դրանք հաղթահարելու ձգտում ու վստահություն վաղվա օրվա հանդեպ:
 Երկու տասնամյակ առաջ մենք խնդիրներից, պատերազմից, աղետի գոտուց զատ միայն ձգտում ունեինք ապրելու: Հիմա ունենք կառուցվող, ժամանակի շնչի հետ քայլող, զարգացման ուղի բռնած երկիր, մեկ այլ ` Հայաստանի Հանրապետություն:
Մեր դժվարությունները ժամանակավոր են, իսկ ձեռքբերումները հիմնական:
 Շիրակի մարզը անկախ պետականության ստեղծման ու ամրապնդման դժվարին ու պատվավոր գործում անուրանալի ներդրում ունի:     
    Շիրակցի արժանավոր զավակներից շատերը մասնակցելով երկրի պաշտպանության հերոսամարտերին, ամենաթեժ կետերում ցուցաբերեցին հայրենասիրություն ու արիություն:
   Զոհված մեր բոլոր ընկերների հիշատակը պետք է վառ պահել մեր հիշողություններում: Իսկ նրանց ընտանիքներին ու պատերազմի այն մասնակիցներին, ովքեր մեր կողքին են ապրում, առավել մեծ ուշադրություն եւ մեծարանք պետք է ցուցաբերել:
   Անցած 20տարիները բեկումնային էին մեր մարզի համար, որ աղետ է տեսել, մեծ մարդկային ու նյութական կորուստներ է ունեցել: 
Չնայած մեծ ծավալի աշխատանքներին և համաշխարհային հանրության աջակցությանը, աղետի գոտու արագ վերականգման ծրագիրը չիրականացավ:
ԽՍՀՄ փլուզման և շրջափակման հետևանքով խզվեցին միջհանրապետական տնտեսական ավանդական կապերը։ Հայաստանի տնտեսությունը հայտնվեց ճգնաժամային վիճակում։
Քարուքանդ եղած Շիրակ աշխարհի բնակիչը, սակայն, չընկրկեց անկախանալու որոշումը կայացնելիս: Սա այն արժեքն է, որի համար ցանկացած զոհաբերության պետք է գնալ:
    Երկրաշարժից շուրջ 23 տարիներ են անցել, անցած տասնամյակներին մարզում շատ բան է փոխվել:
     Աղետի գոտին չնայած դանդաղորեն, բայց վերականգնվում ու զարգանում է:
 1989-2011 թվականների ընթացքում Աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում ֆինանսական տարատեսակ աղբյուրների հաշվին շահագործման է հանձնվել 15հազարից ավելի բնակարան, շուրջ 6հազար բնակարաններ ձեռք են բերվել <Բնակարանների գնման վկայագիր> ծրագրի շրջանակներում:
 Սիրելի շիրակցիներ Այս բոլոր ծրագրերի իրականացումը որքան էլ դրականորեն փոփոխել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, այդուհանդերձ դեռեւս չլուծված խնդիրներ կան: Երկրաշարժիհետեւանքով 3 հազարից ավել անօթեւան ընտանիքներ են մարզում բնակվում: Այս խնդրի լուծման ուղղությամբ քայլեր իհարկե ձեռնարկվում են: Վերջին երկու տարիներին պետական բյուջեից բավական մեծ միջոցներ հատկացվեցին բնակարանաշինական աշխատանքների իրականացման նպատակին:
    Նախորդ տարի Հայաստանի Հանրապետության Նախագահի անմիջական հսկողությամբ պետական միջոցներով կառուցվեց եւ շահագործման հանձնվեց 22 բնակելի` 1056բնակարանով:
    Ծրագիրը շարունակական է, մեկ-երկու ամսից բնակարանատեր կդառնա գյումրեցի եւս 1756 ընտանիք:
    108 ընտանիքներ էլ բնակարանամուտ կտոնեն Ախուրյան համայնքում:
 Վերանորոգվել եւ հիմնանորոգվել է առողջապահական, մշակութային, կրթական հաստատությունների զգալի մասը:
   Դպրոցաշինության ոլորտում մեծ ներդրումներ են կատարվել, միայն 2011թվականին այս բնագավառում խնդիրների կարգավորման համար տրամադրվել է 3.5մլրդ դրամ:  
   Անցած երկու տասնամյակում իրականացվել են նաեւ հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: Ճանապարհների նորոգման խնդիր մարզը իհարկե դեռեւս ունի, սակայն հարցը երկրի ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում է, այս տարի մարզում կիրականացվի մեկ միլիարդ 715մլն դրամի ճանապարհաշինական աշխատանք:
     Միայն 2011թվականին շահագործման է հանձնվել 7կմ ինքնահոս ոռոգման ցանց, ինչը բնականաբար նպաստել է գյուղատնտեսության արդոյւնավետության բարձրացմանը:
     ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով մարզի քաղաքաշինության որլորտում 2011թ. իրականացվելու են 36,3 մլրդ. դրամ գումարի կապիտալ ներդրումներ:
     Շիրակի մարզի բնակչությանը հուզող առաջնային խնդիրը աշխատատեղ ունենալն է:
 Դանդաղորեն, սակայն դրական տեղաշարժ կա նաեւ ձեռնարկությունների վերականգնման ու նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացում:
   Միջոցներ են ձեռնարկվում մարզում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար: 
Բոլորովին վերջերս Շիրակի մարզի հեռավոր Ամասիա համայնքում Հայ- գերմանական <Վէ Կա Էս Արմենիա> ընկերությունը բացեց կարի ֆաբրիկա:
   Այն սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի 150 մարդու, մեկ տարվա ընթացքում աշխատատեղերի թիվը կավելանա: 
    Ընկերությունը նախատեսում է առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում նմանօրինակ արտադրամաս բացել նաեւ Գյումրի քաղաքում, ինչը կնշանակի նոր աշխատատեղերի ստեղծում նաեւ մարզկենտրոնում:
   Ամեն ինչ արվում է մարզը ներդրողներին գրավիչ ներկայացնելու համար:
      Այս ամենից զատ 2011-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով մարզերին գումար հատկացվեց, Շիրակի մարզին տրամադրվեց 1մլրդ 320մլն դրամ:
 Ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով ապահովվեց 850մարդ: Աշխատանքներ սկսվեցին մի քանի տասնյակ օբյեկտներում, ամբողջապես վերանորոգվեցին 81 բազմաբնակարանների կտուրներ:
   Մարզի տարածքում վերանորոգվեցին նաեւ 4 ճանապարհներ, 10 կրթօջախներ հիմնանորոգվեցին, 6դպրոցներում կաթսայատներ եւ ջեռուցման համակարգեր անցկացվեց:
 Ընթացքի մեջ են Մայիսյանի մշակույթի տան նորոգման եւ Հայկաձորի խմելու ջրի խորքային հորի կառուցման աշխատանքները:
Հարգելի մասնակիցներ
         Նշեմ, որ ծրագիրը շարունակական է եւ հաջորդ տարի եւս մարզին գումար կհատկացվի, ինչը կրկին կուղղենք հրատապ խնդիրների լուծմանը:
     Դեռ 20 տարի առաջ այս բոլոր խնդիրները անլուծելի էին թվում, հիմա դրանք հաղթահարված են: Ինչ-որ ժամանակ հետո ներկայիս շատ խոչընդոտներն էլ անշուշտ կլուծվեն:
    Անկախության նկատմամբ մեր հավատն ամրապնդվել է անցնող երկու տասնամյակի ընթացքում` հզոր բանակով, անառիկ սահմաններով, յուրաքանչյուր շենքի նորամուտով, նոր ծրագրերի իրականացմամբ:
     Հավատացինք, որ մենք ինքներս էլ կարող ենք մեր տունը կառուցել, ձերբազատվեցինք ու ազատվեցինք անկարողի, թույլի, զոհի բարդույթից:
           Ինքնուրույն ապրելու ամենակարեւոր հատկանիշն ենք ձեռք բերել:
    Հիմա մենք կարող ենք հպարտանալ մեր երկրի պետականության հասունությունը հավաստող ձեռքբերումներով:
Շիրակը միշտ նկատելի է եղել մշակութային հաջողություններով, անցած երկու տասնամյակում էլ մարզի մշակութային կյանքին թարմ շունչ ու նոր բովանդակություն են հաղորդել բազմաբնույթ միջոցառումներն ու մշակութային նոր ծրագրերը:    
    Ինչ մնում է սպորտի բնագավառին, ապա Շիրակ աշխարհը միշտ էլ առաջատար է եղել այս ասպարեզում: Տասնամյակներ շարունակ մեր մարզիկները Հայաստանի դրոշը հաղթանակած ծածանել են աշխարհի տարբեր ծայրերում: Չթվարկենք:   Նրանց անունները հայտնի են ողջ մարզական աշխարհին: Շատ տաղանդավոր մարզիկ-մարզուհիներ Հայաստանի պատիվը բարձր են պահել Եվրոպայի, Աշխարհի եւ Օլիմպիական առաջնություններում: Աշխարհի ամենահզոր երկրների կողքին լավագույնն են ճանաչվել:
    Համոզված եմ աշխարհի տարբեր մարզադահլիճներում շիրակցի մարզիկների շնորհիվ դեռեւս կհնչի մեր հայրենիքի օրհներգը:
    Իսկ ապագայի մեր տեսլականը կառուցում ենք Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ձգտումով, կրթված, աշխարհաճանաչ երիտասարդներ ունենալով:
   Անցած 20տարիներին մի նոր սերունդ է աճել արդեն, որ ծնվել եւ ապրել է անկախ հայրենիքում:
Հենց այս սերունդն է, որ շարունակելու   է մեր սկսած գործը, առավել մեծ եռանդով է կառուցելու մեր անկախ պետությունը:
      Դուք պետք է հպարտ լինեք, որ անկախ երկրի ծնունդ եք, ազատ երկրի քաղաքացի: Պաշտպանեք, փայփայեք ու պահպանեք մեր Անկախությունը, չէ որ դրան մենք հասել ենք արյան գնով:
        Ու հիմա անկախությունը բոլորիս համար այլեւս ապրելակերպ է:
Շիրակի մարզպետի զեկույցից հետո, Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ, Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը մարզպետի հետ Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագրերով` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ մեդալներով, և Հայաստանի Հանրապետության Վարչապետի խրախուսական շնորհակալագրերով պարգևատրեցին մարզի կրթության, մշակույթի, առողջապահության, ՏԻՄ համակարգի մի խումբ գործիչների`
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ
Լենա Սեդրակի Մանուկյանին - <Ախուրիկի բժշկական ամբուլատորիա> ՓԲԸ տնօրեն
Կոնստանտին Վարդանի Մուսինյանն - <Արթիկի ԲԿ> ՓԲԸ վիրաբույժ
Շալիկո Արմենակի Սահակյանին - <Ամասիայի ԱԿ> ՓԲԸ վիրաբույժ
Սամվել Կարապետի Ստամբոլցյանին - <Միջազգային կարմիր խաչի> անվան պոլիկլինիկա
ՓԲԸ տնօրեն
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ
Կառլեն Հակոբի Աբրահամյանին – Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղական
ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ
Արտուշ Սուրենի Մանուկյանին – Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղական համայնքի ղեկավար
Ջեմս Սանասարի Մուրադյանին - Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղական համայնքի
ղեկավար
Հունան Արիստակեսի Պետրոսյանին - Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղական համայնքի
 ղեկավար
Սեյրան Ալեքսանի Պետրոսյանին – Շիրակի մարզպետի տեղակալ
Արա Թորգոմի Սուքիասյանին - Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղական համայնքի
 ղեկավար
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՈՒ ՄԵԴԱԼՈՎ
Ռազմիկ Հովհաննեսի Գրիգորյանին – Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի միջնակարգ դպրոցի
 տնօրենի տեղակալ
Համազասպ Հակոբի Խաչատրյանին – Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն
Հմայակ Վաչագանի Հակոբյանին – Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի միջնակարգ
 դպրոցի տնօրեն
Լաուրա Առաքելի Մելիքյանին – Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի քանոնի դասատու
ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ԿՈՉՈՒՄ
Հովհաննես Գրիշայի Հավհաննիսյանին – Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական
դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր
ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳԱՐԾՉԻ ԿՈՉՈՒՄ
Սամվել Երվանդի Գրիգորյանին – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
Գյումրու մասնաճյուղի տնօրենի տեղակալ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳԱՐԾՉԻ ԿՈՉՈՒՄ
Սուսաննա Հարությունի Մկրտչյանին – Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու
մասնաճյուղի տնօրեն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐՈՎ ԽՐԱԽՈՒՍՎՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
Ահարոն Ոսկանյանին – ՀՀ Շիրակի մարզի Ջրառատ Համայնքի ղեկավար
Երվանդ Հակոբյանին - ՀՀ Շիրակի մարզի Անուշավան համայնքի ղեկավար
Սայադ Խաչատրյանին - ՀՀ Շիրակի մարզի Արևշատ համայնքի ղեկավար
Լյուսյան Հարոյանին – ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի լարային
բաժնի վարիչ, ջութակի դասատու
Վարդան Աճեմյանին – ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 31 միջնակարգ դպրոցի
արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների կազմակերպիչ:
Հանդիսավոր նիստի ավարտին Գյումրու կենտրոնական հրապարակում մեկնարկեց տոնական ուրախ համերգը հանրապետության լավագույն երգիչ, երգչուհիների, ինչպես նաև տեղական համույթների մասնակցությամբ: Արդեն կեսգիշերին մոտ համերգն ավարտվեց տոնական հրավառությամբ:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46