Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետի ուղերձը Անկախության 20 ամյակի առթիվ

21.09.2011

 

ՈԻՂԵՐՁ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ
20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻԱՌԹԻՎ
 
Հարգելի հայրենակիցներ.
Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Անկախության  20-րդ տարեդարձի կապակցությամբ։  1991 թվականին հայ ժողովուրդն առաջնորդվելով արժանապատվության վեհ գաղափարով Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն։ Այդ օրից իվեր մենք աշխարհին ապացուցել ենք, որ արժանի ենք ազատ ապրելու և ինքնուրույն կերտելու մեր երկրի ապագան։Հայաստանի Հանրապետությունը որդեգրելով ժողովրդավարությունն ու   համամարդկային արժեքները, ընտրել է աշխարհի քաղաքակիրթ պետությունների ու ժողովուրդների հետ համաքայլ ընթանալու, մեր հասարակության համարգոյության ու ապագայի հուսալի երաշխիքներ ստեղծելո ւճանապարհը։ Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեզ համար։Շատ ու շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության գաղափարի։ Այսօր անուն առ անուն հիշենք մեր ժողովրդի լավագույն զավակներին, ովքեր այդ սուրբ պայքարին նվիրաբերեցին իրենց կյանքը ։Հավերժ փառք նրանց պայծառ հիշատակին։
Վստահ եմ,  որ մենք կկարողանանք պահպանել մեր ձեռքբերումներն ու նվաճումները և միասնական ջանքերով էլ ավելի կշենացնենք մեր երկիրը՝սերունդներին հզոր ու անկախ Հայաստան ժառանգելու համար։
Հարգելի շիրակցիներ, կրկին  անգամ շնորհավորում եմ բոլորիս անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ցանկանում խաղաղություն,երջանկություն, տոկունություն՝ հանուն մեր անկախ պետականության հզորացման ու առաջընթացի։
 
Հարգանքով՝                                                                                                                                                                                                                                                Ա.ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23