Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Մարալիկի քաղաքապետի ընտրությունը

26.09.2011

 

Սեպտեմբերի 25-ին Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքի Մարալիկ համայնքի երեք` թիվ 36/01, 36/02 և 36/03 ընտրատեղամասերում, կայացավ համայնքի ղեկավարի ընտրություններ: Մարալիկը մշտապես հայտնի է եղել իր քաղաքականացված կեցվածքով, սակայն այս անգամ նկատվեց քաղաքական պայքարի կտրուկ նվազում և պատահական չէր, որ համայնքի ղեկավարի համար պայքարի մեջ մտան երկու թեկնածուներ` գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը և Աղասի Կարապետյանը, ով օրենքով սահմանված կարգով ինքնաբացարկ հայտարարեց` քաղաքական արենան թողնելով գործող հանրապետական քաղաքապետին:
Երեք ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 5297 ընտրողից ընտրությանը մասնակցել են 2093-ը: Գործող քաղաքապետի օգտին կողմ են քվեարկել 2014 ընտրող, դեմ` 49-ը, անվավեր ճանաչվել է 30 քվեաթերթիկ: Ընտրությունը Մարալիկում համարվել է կայացած և օրենքով սահմանված կարգով, ըստ նախնական տվյալների, Մարալիկի գործող քաղաքապետ ՀՀԿ- ական Արտակ Գևորգյանը ճանաչվել է հաղթող, ով մի քանի օրից պաշտոնապես կանցնի իր պարտականությունների կատարմանը, պարտականություններ, որոնք ի տարբերություն մարզի այլ բնակավայրերի, փոքր-ինչ շատ են և տարաբնույթ, ու պահանջում են տքնաջան ու ակտիվ աշխատանք` նախընտրական որոշ խոստումներ կյանքի կոչելու համար:  
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45