Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհանդես Կոտայքի մարզպետարանում

27.09.2011

 

2011թ. սեպտեմբերի 26-ին Հրազդան քաղաքում` Կոտայքի մարզպետարանում, տեղի ունեցավ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի ղեկավար Ստեփան Բրագերը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, մարզպետարանների աշխատակազմի ղեկավարներ և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, <Հելիքս կոնսալտինգ> ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը:
Կայքերը մշակել և պատրաստել է "Հելիքս կոնսալտինգ" ընկերությունը` ՀՀ տարածքային կառավարության նախարարության նախաձեռնությամբ, "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի կողմից իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց" ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Շնորհանդեսին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ստեղծվել են բավականին մեծ հնարավորություններով տեղեկատվական ռեսուրսներ և օգտագործելով ժամանակակից տեխնիկական լուծումները` հնարավոր է դարձել տվյալ մարզի և համայնքների մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Ապա ավելացրեց, որ իրենք հույսով են, որ կայքերը գործուն կլինեն, կապահովեն հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիներին հնարավորություն կընձեռնեն ծանոթանալ ոչ միայն մարզպետարանների, այլև համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներին` այդպիսով նպաստելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը:
Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը նշեց, որ արդիականացված կայքերը կնպաստեն մարզպետարանի գործունեության հրապարակայնությանը, հանրային իրազեկման աշխատանքների առավել թափանցիկ կազմակերպմանը, և որ կայքերը լավագույնս կնպաստեն պետական կառավարման համակարգի և հանրության առավել արդյունավետ շփումների ապահովմանը:
<Ինֆորմացիայի ազատության կենտրոն> ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը կարևորեց այն փաստը, որ արդիականացված ռեսուրսները լայն հնարավորություն են ընձեռնում մարզպետարաններին կատարել իրենց պարտավորությունը, որն է` սեփական նախաձեռնությամբ հանրության համար մատչելի դարձնել իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկությունները:
Կայքերում հրապարակված են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարևորություն ունեն: Կայքում օգտագործողները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության օրենսդրությանը, ինչպես նաև առցանց հետևել իրենց հարցումներին, նամակ-դիմումներին:
        
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30