Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԶ ԵՆ

29.09.2011

 

       Ս/թ մայիսի 5-ին ՀՀ Շիրակի մարզպետի որոշմամբ ստեղծվեցած հանձնաժողովը   և <Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին> բարեգործական հիմնադրամը հայտարարեցին <Կանաչ Շիրակ> խորագրով մրցույթ, որի նպատակն էր աջակցել և խթանել Շիրակի մարզի բնակավայրերի բարեկարգման և սանիտարական վիճակի բարելավմանն, ինչպես նաև օժանդակելու կանաչ տարածքների ստեղծմանը, պահպանմանն ու օգտագործմանը: Հանձնաժողովում ընդգրկվեցին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: <Շանթ>, <Ցայգ> և <Գալա> տեղական հեռուսատընկերությունների աջակցությամբ մրցույթի անցկացման վերաբերյալ, հանրային իրազեկման նպատակով, մեկ ամսից ավելի հայտարարություն տրվեց: Համաձայն նախապես հաստատված մրցույթի անցկացման կարգի, միցույթին կարող էին մասնակցել Շիրակի մարզի բոլոր համայնքները, կրթական, առողջապահական և այլ հաստատությունները, տնտեսվարող սուբյեկտները, անհատ քաղաքացիներն ու հասարակական կազմակերպությունները չորս անվանակարգերում` 1.<Մաքուր բակ> մեկ գլխավոր, մեկ խրախուսական մրցանակ, 2.<Մաքուր և կանաչապատ դպրոց> մեկ գլխավոր, մեկ խրախուսական մրցանակ, 3.<Մաքուր և կանաչապատ մանկապարտեզ> մեկ գլխավոր, մեկ խրախուսական մրցանակ, 5.<Մաքուր բիզնես տարածք> մեկ գլխավոր, մեկ խրախուսական մրցանակ, և <ԳՐԱՆ ՊՐԻ> մեկ գլխավոր մրցանակ, որը նախատեսվում էր շնորհել բնապահպանական ոլորտում նախորդ տարի ակնառու հաջողություններ արձանագրելու համար: Չնայած մրցույթին մասնակցելու համար տրված հայտարարությունների, տարբեր հանձնարարականների ու շրջաբերականների, <Կանաչ Շիրակ> շրջակա միջավայրի մաքրության և կանաչապատման մրցույթին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովին ներկայացվեց 14 հայտ` յոթը Գյումրիից, յոթը` մարզի տարբեր համայնքներից` <Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց >, <Գյումրու Օլիմպիական հերթափոխի քոլեջ>, ք.Գյումրի Վ.Սարգսյան փ. 10 ա/շ, Շիրակացի 35 ԴՈՍ-ի բակ, Շահինյան 3-րդ փող, 3-րդ շենքի բակ, «Թիվ 3 հատուկ դպրոց», Գյումրու թիվ 29 դպրոց, <Ախուրյանի Մոր և Մանկան>, <Ողջիի միջնակարգ դպրոց>, <Անիի զինվորական կոմիսարիատ>, <Նոր Կյանքի գյուղապետարան>, <Արևշատի գյուղապետարան>,Քեթիի գյուղապետարան, Բյուրակնի միջնակարգ դպրոց: Ներկայացված բոլոր հայտերը չեն համապատասխանել  առաջադրված պահանջներին, հետևաբար հանձնաժողովի որոշմամբ ներկայացված և ոչ մի հայտ, չի հավակնել գլխավոր մրցանակի:
Սեպտեմբերի 29-ին Շիրակի մարզպետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի մի քանի անդամներ, հանձնաժողովի նախագահ Շիրակի մարզպետի խորհրդական պարոն Վազգեն Հարությունյանի գլխավորությամբ, այցելեցին հաղթող ճանաչված տարածքներ հանձնելու պարգևները:
<Մաքուր բակ> անվանակարգում Խրախուսական մրցանակ շնորհվեց ք.Գյումրի Վ.Սարգսյան փողոցի 10ա շենքին, պատասխանատու` Համլետ Մարիկյանին:
<Մաքուր և կանաչապատ դպրոց > անվանակարգում հանձնաժողովը հաշվի առնելով որ մրցույթն անցկացվում էր առաջին անգամ, որոշեց մեկական խրախուսական մրցանակներ շնորհել Բյուրակնի միջնակարգ և Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցներին: Մարզպետի հանձնարարությամբ վերջիններս <Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին> բարեգործական հիմնադրամի միջոցներից ստացան 100 հազարական դրամ և 150 հազար դրամ պարգեւավճար տրվեց <Մաքուր բակ> անվանակարգում հաղթող ճանաչված Համլետ Մարիկյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20