Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

30.09.2011

 

Ճանաչողական այցի շրջանակներում Շիրակի մարզում էր Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիկարդո Անդրես Վիգնոլոն: Պարոն Վիգնոլոն հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի և մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի հետ: Գործերի հավատարմատարը շնորհակալություն հայտնելով մարզպետին ընդունելության համար, ներկայացրեց այցի հիմնական նպատակը` հետագա համագործակցության համար հնարավոր տարբերակների առաջարկում: Շիրակի մարզպետը հավանություն տալով հավատարմատարի առաջարկությանը նշեց, որ մարզն արդեն երկար տարիներ մի շարք երկրների տարբեր տարածաշրջանների հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, ավելին, այդ երկրների հետ համատեղ անցկացրել մշակութային, կրթական և սպորտային տարբեր միջոցառումներ:- Մենք ուրախ կլինենք նմանատիպ համագործակցություն սկսելու Արգենտինայի հետ, և ոչ միայն մշակութային ոլորտում, այլ նաև տնտեսական ոլորտում, քանզի մեր մարզը խիստ տուժել էր 88-ի երկրաշարժի պատճառով, և մինչև օրս մենք ունենք անօթևանների բնակարանով ապահովման խնդիր: Պարոն Վիգնոլոն Շիրակի մարզպետին հանձնեց Արգենտինայի Արդյունաբերական Տեխնոլոգիաների և Գյուղատնտեսական Տեխնոլոգիաների Ազգային Ինստիտուտների տեղեկատվական փաթեթները, որտեղ մանրամասն նշված է հիշյալ կառույցների հետ հնարավոր համագործակցության հեռանկարները: Շիրակի մարզպետը խոստացավ կարճ ժամանակահատվածում արձագանքել գրությանը, ինչն էլ հիմք կհանդիսանա հետագա համագործակցության: Արգենտինան այն երկիրն է, որտեղ կա մեծ հայկական համայնք, ով ընդունված և հարգված է Արգենտինացիների կողմից, միակ երկիրր ուր մուտքն ազատ է, և վերջին հաշվով Արգենտինան դա աշխարհահռչակ կառնավալների և ֆուտբոլի երկիր է: Իսկ մեր այս հանդիպումը թող լինի առաջիկա համագործակցության հիմնաքարը:      
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:41:57