Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20 ԱՄՅԱԿԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀՅՈՒՐ

30.09.2011

 

Շիրակի մարզում շարունակվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումները: Մարզի տարբեր համայնքների դպրոցներում և նախակրթարաններում անցկացվում են 20 ամյակին նվիրված ցուցահանդեսներ ու ցերեկույթներ: Միջոցառումների շրջանակներում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ընդունել էր մարզի զոհված ազատամարտիկների 20 ամյակի հասակակից երեխաներին: Հասկանալի է, որ զոհված ազատամարտիկների երեխաների թիվը շատ ավելի շատ է, բայց խոսքը վերաբերվում է ազատամարտիկների 20 ամյա զավակներին, ովքեր միայն իրենց հերոս ծնողի սխրանքների մասին լսել են իրենց մայրերից, տատերից  ու պապերից, նրանց հիշատակին կազմակերպվող և անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ մասնակից իրենց ծնողների մարտական ընկերներից: - Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, այսպես սկսեց իր խոսքը, Շիրակի մարզպետը, ես ուրախ եմ Ձեզ համար, քանզի մեր վաղվա օրվա տերը, դուք եք, մեր անկախության ու ազատության համար կյանքը զոհաբերած հերոսների զավակները: Մարզպետը մեկ առ մեկ ծանոթացավ երեխաների հետ, հետաքրքրվեց ինչով են զբաղված, ինչի կարիք ունեն, և հպարտությամբ ավելացրեց, - որպես կանոն որևէ բանի կարիք ունեցողը, երբեք չի ասում, որ ինչ որ բանի կարիք ունի, ինչի վառ ապացույցը դուք եք, սակայն իմացեք, որ մարզպետարանի և իմ դռները մշտապես բաց են Ձեր առջև, ցանկացած հարցի համար, ցանկացած պահի պատրաստ եմ լսելու Ձեզ, և հնարավորության սահմաններում անպայման աջակցելու, և առաջին հանձնարարականը տվեց հանդիպմանը մասնակից աշխատակազմի պատասխանատուներից մեկին, երիտասարդ աղջնակի աշխատանքի տեղավորման հարցով զբաղվելու համար: Մարզպետի ուրախությունն անթաքույց էր, քանզի հանդիպմանը եկած Գյումրիի, Քեթիի, Ձիթհանքովի, Բյուրակնի, Արթիկի, Փանիկի, Նահապետավանի և Հայկասարցի երիտասարդներից յոթը ուսանողներ են, և սովորում են մայրաքաղաքի և մարզի բուհերի անվճար բաժիններում: Շիրակի մարզպետը կրկին անգամ շնորհավորելով երիտասարդներին անկախության 20 ամյակի կապակցությամբ, երիտասարդներին ցանկացավ ամենակարևորը առողջություն, հաջողություններ և երջանկություն անձնական կյանքում: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը երիտասարդներին հանձնեց գրքեր և դրամական պարգևներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30