Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Orange հիմնադրամի աջակցությամբ 5330 մարդ անվճար ակնաբուժական աջակցություն է ստացել Շիրակի մարզում

30.09.2011

 

Շիրակի մարզում Orange հիմնադրամի և հայկական ակնաբուժության Նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը մոտենում է ավարտին, որի նպատակն էր Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար։
Այդ կապակցությամբ այսօր Ախուրյանում կայանած Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ) էր այցելել Orange հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան՝ ծանոթանալու կատարված աշխատանքերին։ Մինչև կատարված աշխատանքներին ծանոթանալը, և լրագրողների հետ հանդիպելը, Բրունո Դյութուան  Շիրակի մարզպետարանում հանդիպեց Շիրակի մարզպետի հետ, ուր և ստացավ մարզպետի շնորհակալագիրը ծրագիրն աջակցելու համար: Հանդիպումից հետո Բրունո Դյութուան, Շիրակի մարզպետի տեղակալի հետ այցելեցին Ախուրյանի շարժական հիվանդանոց:
 Շարժական հիվանդանոցը, որտեղ իրականացվում են բուժումներն ու վիրահատությունները, զինված է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով։ Բրունո Դյութուան ծանոթացավ ԱՇՀ-ում առկա լազերներին և վիրահատական սարքավորմանը, ականատես եղավ հիվանդների զննմանն ու վիրահատություններին և զրուցեց մարդկանց հետ նրանց տպավորությունների շուրջ։
Ծրագրի շրջանակներում 4200 մեծահասակներ և 1130 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 640 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, տրամադրվել է շուրջ 2000 ակնոց։ ԱՇՀ-ում իրականացվել են շուրջ 270 վիրահատություններ և լազերային բուժումներ։ Ծրագրի շրջանակում, ակնային զննումներին զուգահեռ, ավելի քան 400 երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ։ Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ։
Հայկական ակնաբուժության ևախագիծը (ՀԱՆ) ԱՄՆ-ում 1992 թ. հիմնադրված բարեգործակաև կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքերովի կուրությունը Հայաստանում։ 2003 թ. ՀԱՆ֊ը սկսել է իր ՙՙԼույս հայի աչքերին՚՚ ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են՝ բուժօգնություն, տվյալների հավաքագրում և հետազոտական աշխատանքներ, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրային ուսուցում և իրազեկում, կարողությունների զարգացում։ ժամաևակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժակաև հիվաևդաևոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստաևի մարզերում՝ բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ։ Ընդհանուր առմամբ հետազոտվել է շուրջ 285.000 մարդ, իսկ 13.000-ից ավելի շահառուներ անվճար վիրահատվել են, կամ ստացել են լազերայիև բուժում։ Շրջայցի ավարտին հյուրերը հանդիպեցին ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ ծրագրի մասնակիցներին հանձնվեցին  ՀՀ Շիրակի մարզպետի անունից շնորհակալագրեր՝  <Լույս հայի աչքին> հայ ակնաբուժական նախագիծ բարեգործական կազմակերպության կողմից Շիրակի մարզի ազգաբնակչությանը բարձրորակ ակնաբուժական ծառայություն մատուցելու համար, ստացողների թվում են` <Լույս հայի աչքին> հայ ակնաբուժական նախագիծ բարեգործական կազմակերպության նախագահ Ռոջեր Օհանեսյանը, <Լույս հայի աչքին> հայ ակնաբուժական նախագիծ բարեգործական կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն- Նունե Եղիազարյանը,  փոխտնօրեն-Վառվառա Քալաշյանը, աչքի շարժական հիվանդանոցի տնօրեն- Ասատուր Հովսեփյանը, բժիշկներ`Չիչակյան Էդիտան, Բաղդասարյան Եղիշեն, Սուրենյան Եկատերինան, Շալունց Ցողիկը, Սնղչյան Ագաթան, Ասլանյան Սեվակը, Հովսեփյան Աննան, Ղազարոսյան Աստղիկը, Կյուրեղյան Աստղիկը, Ղազարյան Վարդուհին, Գալստյան Լիլյան, Ղազարյան Սյուզաննան, բուժքուրեր`Նավասարդյան Արմինեն, Մաթեւվոսյան Սաթիկը, Ասատրյան Դոնարան, Օհանյան Նարինե, Կարապետյան Գյուլնարան և վարորդ Օհանյան Համբարձումը:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30