Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ <ԱԳՐԻԿՈ> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 20 ԱՄՅԱԿԸ

04.10.2011

 

 
Գյումրու Հոկտեմբեր կ/թ-ի դահլիճում <ԱԳՐԻԿՈ> ընկերությունը Հայաստանում իր գործունեության 20 ամյակի կապակցությամբ կազմակերպել էր <Բաց դռների օր>: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, 1990 թվականին ՀՀ գյուղնախարար Աշոտ Ոսկանյանը, Շիրակի և Գեղարքունիկի մարզպետների տեղակալները, կարտոֆիլագործության ոլորտում ճանաչված ֆերմերներ:
Հոլանդական <Ագրիկոլ> ընկերության հետ 1988 թվականին առաջին անգամ համագործակցությունը սկսեց Հոլանդիայում բնակվող հայազգի Կորյուն Հովակիմյանը, ով հետագայում արդեն հայաստանաբնակ Ալֆրեդ Խաչատրյանի հետ, հաղթահարելով բազմաթիվ անհավանական դժվարություններ, շարունակեցին և ամրապնդեցին համագործակցությունն ընկերության հետ: Խավարի, ցուր ու մութ տարիներին, Հայաստան կարտոֆիլի սերմացու են ներկրել ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռներով, ինչը ոչ միայն անհավանակ էր Խորհրդային երկրից նոր անկախացած  Հայաստանի համար, այլ նաև անհնարին: Անհնարինը դարձավ ակնհայտ: Քսան տարի անց ունենք կարտոֆիլի բերքատվության մի ցուցանիշ, որը չի գրանցվել խորհրդային տարիների լավագույն` 80-ական թվականներին: Եթե 2010 թվականին մեկ հա-ից բերքատվությունը կազմել է 206 ցենտներ, 2011-ին միջին բերքատվությունը կազմել է 221 ցենտներ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախարարության շնորհակալագրերով պարգևատրեց <ԱԳՐԻԿՈ> ընկերության ղեկավար Յան Դեկերին, Կորյուն Հովակիմյանին, Ալֆրեդ Խաչատրյանին, կարտոֆիլագործ ֆերմերների:
Շուրջ 80 երկրների հետ համագործակցող ընկերությունը ուրախ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, և իր ողջույնի խոսքում <ԱԳՐԻԿՈ> ընկերության ղեկավար Յան Դեկերը նախ շնորհավորեց միջոցառման մասնակիցներին անկախության 20 ամյակի կապակցությամբ, ապա երկարատև համագործակցության և ընկերության 20 ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին, Կորյուն Հովակիմյանին, Ալֆրեդ Խաչատրյանին, կարտոֆիլագործների, տեղական գրասենյակի աշխատակիցների: Շիրակի մարզպետի շնորավորական ուղերձը <ԱԳՐԻԿՈ> ընկերության գործունեության 20 ամյակի կապակցությամբ, ընթերցեց մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, որում մասնավորապես ասվում է.- Հարգարժան պարոն Բեյկեր. <ԱԳՐԻԿՈ> ընկերության ներկայացուցիչներ.
Այսօր ոչ միայն տոնական օր է, այլ նաև հիշարժան, քանզի կարտոֆիլագործության բնագավառում <ԱԳՐԻԿՈ> ընկերության հետ համագործակցության 20 ամյակը համընկավ Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակի հետ, և ինչպես մեր նորանկախ պետությունը քայլ առ քայլ կայացավ, այնպես էլ մեր սերտ համագործակցությունը <ԱԳՐԻԿՈ> ընկերության հետ սկիզբ դրեց քսան տարի առաջ, անցավ մի շարք դժվարություններ, և այսօր նշում է իր կայացման 20 ամյակը:
Տոնական օրվա կապակցությամբ, թույլ տվեք իմ, ողջ մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների, և մարզի ազգաբնակչության անունից շնորհավորել և շնորհակալություն հայտնել <ԱԳՐԻԿՈ> ընկերությանը, երկարատև և արդյունավետ համագործակցության համար, համագործակցություն, ինչի արդյունքում մարզը կարտոֆիլ արտադրողից վերածվեց կարտոֆիլ արտահանողի:
 Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհավորում եմ կարտոֆիլի արտադրության, տեսակավորման, փաթեթավորման և մարքեթինգի բնագավառում մասնագիտացված <Ագրիքո> ընկերության ղեկավարությանը գործունեության 20 ամյակի կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ և համագործակցության նոր աշխարհագրություն: Մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Ալֆրեդ Խաչատրյանը և մարզի թվով վեց կարտոֆիլագործներ:
Պատվոգրերի հանձման պաշտոնական արարողությունից և ելույթների հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին մարզի Արևիկի սերմաբուծական տարածք ուր պարբերաբար թարմացվում են կարտոֆիլի տնկանյութի տեսականին: Միայն այս տարի Հայաստան է ներկրվել շուրջ 22 տեսակի կարտոֆիլի տնկանյութ, իսկ անցած 20 տարիներին ներկրվել է շուրջ 100-ից ավելի տեսականի, որոնցից շատերն այլևս դուրս են եկել վերարտադրությունից:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:16:41