Տպել
Նորություններ
ԾԱՂԻԿՆԵՐ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.10.2011
Այսօր ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ընդունեց և դրամական պարգևներ ու ծաղիկներ հանձնեց կրթական համակարգում աշխատող զոհված ազատամարտիկների կանանց և մայրերին: Մինչև պարգևների հանձնումը մարզպետը տեղեկացավ ինչ խնդիրներ ունեն ազատամարտիների կանայք, մայրերը: - Մեծ է Ձեր կորուստը, իր խոսքում նշեց Շիրակի մարզպետը, նրանց տեղը ոչ-ոք և ոչինչ չի կարող լրացնել, սակայն ոչ բոլորին է բախտ վիճակվում հերոսանալ ու անմահանալ, զոհվել հանուն հայրենիքի: Ձեր ամուսինների ու որդիների արյան գնով մենք ունենք ազատ Արցախ, ազատ ու անկախ Հայաստան, և եթե մենք այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, ապա միայն մեր հայորդիների խիզախության ու անձնազոհության շնորհիվ: Մարզպետն արժևորելով ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու նշանակությունը, նշեց.- Մեր պետության վաղվա օրվա հզորությունը մեծապես կախված է Ձեր կողմից իրականացվող ամենօրյա դժվարին և պատվաբեր աշխատանքից, Ձեր որդիներն ու ամուսինները մատաղ սերնդի դաստիարակության հարցում պետք է ունենան առանձնահատուկ տեղ, մեծանան հայրենասեր և գրագետ՝ ցանկացած պահի պատրաստ լենելու պաշտպանելու հայրենիքի սահմանները, ինչես իրենց հայրերն ու եղբայրները: Մարզպետի մոտ ընդունելության հրավիրված ազատամարտիկների այրիներն ու մայրերը, շնորհակալություն հայտնեցին մարզպետին, իրենց ընտանիքների նկատմամբ ցուցաբերվող անընդհատ ուշադրության համար, ինչին մարզպետն արձագանքեց, - պարտավոր ենք, դա մնացած յուրաքանչյուրի ողջ մնացածի պարտքն է: Պարգևատրվածների թվում էին` Գյումրու թիվ 23 դպրոցից Ավետիսյան Մարիան /մայրը/, Գյումրու թիվ 38 դպրոցից Գասպարյան Ժուլիետան /մայրը/, Գյումրու թիվ 42 դպրոցից Գալոյան Մարիամը /այրին/, Արթիկի թիվ 5 դպրոցից Սարգսյան Տանյան, Նահապետավանի դպրոցից Սարգսյան Արաքսյան /այրին/, Հայկաձորի դպրոցից Սիմոնյան Երազիկը, Բանդիվանի դպրոցից Մանուկյան Գայանեին, Գյումրու թիվ 2 դպրոցից Տոնոյան Գոհարիկը/այրին/:
Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումները մեկնարկել էին դեռևս հոկտեմբերի 4-ին: Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեծ շուքով նշվեց Ուսուցչի տոնը: Հայաստանի Հանրապետության օրհներքից հետո տոնական միջոցառման մասնակից ուսուցիչների համար Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանն ընթերցեց Շիրակի մարզպետի ուղերձը, հնչեցին ողջույնի խոսքեր և շնորհավորանքներ, ինչից հետո մարզի թվով 15 մանկավարժների մանկավարժական անբասիր աշխատանքի, կրթության բնագավառում ծավալած արգասաբեր գործունեության, սերունդների կրթության և դաստիարակության գործում ունեցած ներդրումների համար հանձնվեցին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի շնորհակալագրերը: Ի դեպ շնորհակալագրերի արժանացած մանկավարժները ընտրվել են աշակերտների ընրության շնորհիվ: Շնորհակալագրերով պարգևատրվեցին` Գյումրու Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Հակոբյան Քնարիկը, Գյումրու թիվ 18 հիմնական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սարգսյան Սուսամբարը, Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Վարդանյան Շողիկը, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի դասվար Հարությունյան Սոֆյան, Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի դասվար Մանուկյան Տիրուհի, Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Մանուչարյան Արմինեն, Գեղանիստի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Մխիթարյան Արմինեն, Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մահորյան Սիրականը, Աշոցքի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Սարգսյան Սիրվարդը, Ամասիայի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սերոբյան Ասյան, Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասվար Փիլոյան Իվետան, Արթիկի հանրակրթական դպրոցների աշխատողների արհմիության նախագահ Երիցյան Հոմերոսը, Ախուրյանի դպրոցների աշխատողների արհմիության նախագահ Խաչատրյան Ելիզավետան, Ամասիայի դպրոցների աշխատողների արհմիության նախագահ Հարությունյան Մարիետան: Ուրախ ու տոնական միջոցառման տրամաբանական շարունակությունը եղավ Հայկական էստրադայի աստղերի` Շուշան Պետրոսյանի և Նունե Եսայանի մասնակցությամբ համերգը: