Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑԻՉ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.10.2011

 

Հարգելի ուսուցիչներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ավանդաբար նշվող Ձեր մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա կապակցությամբ:
Հայ ժողովուրդը դարեր ի վեր խոր ակնածանքով և հարգանքով է արտասանում ուսուցիչ բառը, ինչը Ձեր մասնագիտության հանդեպ ունեցած անսահման սիրո, հարգանքի և վստահության խոսուն վկան է:
Մեր պետության վաղվա օրվա հզորությունը մեծապես կախված է Ձեր կողմից իրականացվող ամենօրյա դժվարին և պատվաբեր աշխատանքից: Տարբեր օլիմպիադաներում մեր մարզի դպրոցականների հաջողությունները մեր ուսուցչական բարձրորակ կադրերի, կրթադաստիարակչական ավանդույթների, ինչպես նաև համակարգում հայրենի կառավարության կողմից անընդհատ իրականացվող բարեփոխումների ապացույցն են: Գործընթացը շարունակական է, և մենք դեռ անելիքներ ունենք կրթական համակարգի լիարժեք բարելավման ուղղությամբ, որպեսզի ստեղծենք բարձրակարգ, և ժամանակի պահանջներին բավարարող որակյալ կրթական համակարգ:
Սիրելի ուսուցիչներ, կրկին անգամ շնորհավորելով Ձեզ ուսուցչի օրվա գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն մատաղ սերունդ կրթելու և դաստիարակելու Ձեր պատվավոր գործում:  
 
Հարգանքով
Շիրակի մարզպետ`                                               Ա. ԳԻԶԻՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59