Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

06.10.2011

 

Այսօր ճանաչողական այցի շրջանակներում Գյումրի էր ժամանել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեփան Սուխարենկոն: Այցի հիմնական նպատակը մեկն էր, շարունակել և նոր մոտեցումներ հաղորդել արդեն իսկ սկսված համագործակցությանը, առաջիկայում նոր համագործակցության համար կնքել կամ թարմացնել արդեն իսկ եղած պայմանագրերը Շիրակի և Գրոդնոյի մարզերի տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի ստեղծման, փորձի փոխանակման խթանման, մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և մշակութային ոլորտներում:
2009 թվականի հոկտեմբերի 31-ին Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Նիկոլայի Մարտինովի ՀՀ Շիրակի մարզ կատարած այցելության շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի և ԲՀ Գրոդնոյի շրջանի միջև կնքվել է առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագիր: Այցի ընթացքում Գյումրիում տեղի է ունեցել Սերգեյ Մարտինովի պատվին անվանական ցուցատախտակի հանդիսավոր բացման արարողություն՝ Աբովյան փողոցի այն բնակարանի պատին, որտեղ բնակվել է նախարարի ընտանիքը:
Կնքված միջմարզային համաձայնագրի շրջանակներում ԲՀ Գրոդնոյի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Իվան Ալեյզիի Ժուկի հրավերով 2010 թվականի ապրիլի 19-ից-21-ը ՀՀ Շիրակի մարզպետ տիկին Լիդա Բալաբեկի Նանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԲՀ Գրոդնոյի մարզ:
Այցի ընթացքում պատվիրակությանը ներկայացվել է Գրոդնոյի մարզի տնտեսության կարևորագույն ոլորտները, արդյունաբերության ճյուղերն ու դրանց հզորությունները, հանդիպումների ժամանակ քննարկվել են համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները:
2010 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Շիրակի մարզպետ տիկին Լ. Նանյանի և ԲՀ Գրոդնոյի մարզի Լիդայի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ Ա. Խուդիկի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին արձանագրություն՝ հետագա համագործակցության վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20