Տպել
Նորություններ
ԱՅՍՕՐ ԳՐԱԴԱՆԱՎԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆՆ Է
07.10.2011
Հարգելի գրադարանավարներ.
Ամեն տարի այս օրը մենք նշում ենք բոլորիս համար շատ հարգի և կարևորագույն մի տոն`գրադարանավարի մասնագիտական տոնը: Մեր իրականության մեջ անհնար է պատկերացնել կյանքն առանց գրքի: Աստվածաշունչ, Նարեկ, Եղիշե և Խորենացի, այս գրքերն իրենց առանձնահատուկ տեղն ունեն Հայ օջախներում` կազմելով սուրբ անկյան մաս:
Գիրքը դարեր ի վեր հանդիսացել է տեղեկատվության փոխանցման աղբյուր, տեղեկատվություն, որն անհրաժեշտ է եղել անցյալի հետ կապը պաշտպանելու, նախնիների կուտակած փորձն ու գիտելիքները սերունդներին փոխանցելու և հայեցի դատիարակության պահպանման համար:
Հայ ազգը մշտապես կարևորել է գրքի նշանակությունն ու արժեքը, և այն հանդիսանալով փարոս` լուսավորել է նրանց դեգերումների ճանապարհներին, տալով ուժ, կամք, ազատատենչություն:
Հարգելի գրադարանավարներ, Ձեր կոչումն է գրքերի պահապաններ, Ձեզ է վստահված ազգի համար ամենագնահատելին և արժեքավորը: Ձեր ներդրումն անչափ մեծ է մատաղ սերնդի դաստիարակության և հասարակության զարգացման ու կայացման գործում:
Հարգելի գրադարանավարներ,ընդունեքիմ ջերմ շնորհավորանքները մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ:
Հարգանքով`
Ա. ԳԻԶԻՐՅԱՆ