Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՍՕՐ ԳՐԱԴԱՆԱՎԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆՆ Է

07.10.2011

 

Հարգելի գրադարանավարներ.
Ամեն տարի այս օրը մենք նշում ենք բոլորիս համար շատ հարգի և կարևորագույն մի տոն`գրադարանավարի մասնագիտական տոնը: Մեր իրականության մեջ անհնար է պատկերացնել կյանքն առանց գրքի: Աստվածաշունչ, Նարեկ, Եղիշե և Խորենացի, այս գրքերն  իրենց առանձնահատուկ տեղն ունեն  Հայ օջախներում` կազմելով սուրբ անկյան մաս:   
Գիրքը դարեր ի վեր հանդիսացել է տեղեկատվության փոխանցման աղբյուր, տեղեկատվություն, որն անհրաժեշտ է եղել անցյալի հետ կապը պաշտպանելու, նախնիների կուտակած փորձն ու գիտելիքները սերունդներին փոխանցելու և հայեցի դատիարակության պահպանման համար:
Հայ ազգը մշտապես կարևորել է գրքի նշանակությունն ու արժեքը, և այն հանդիսանալով փարոս` լուսավորել է նրանց դեգերումների ճանապարհներին, տալով ուժ, կամք, ազատատենչություն:
Հարգելի գրադարանավարներ, Ձեր կոչումն է գրքերի պահապաններ, Ձեզ է վստահված ազգի համար ամենագնահատելին և արժեքավորը: Ձեր ներդրումն անչափ մեծ է մատաղ սերնդի դաստիարակության և հասարակության զարգացման ու կայացման գործում:
Հարգելի գրադարանավարներ,ընդունեքիմ ջերմ շնորհավորանքները մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և  հաջողություններ:                                                
Հարգանքով`                                                                                                                         
                                                                                                Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44